Սիլվա Հակոբյանի նոր տեսահոլովակը. (տեսանյութ) Հուն 15,2013 16:39 Հայ երգչուհի Սիլվա Հակոբյանը ներկայացնում է իր նոր տեսահոլովակը, որը կոչվում է “Don”t Apologize”: Տեսանյութը արդեն բավականին դիտումներ է ունեցել համացանցում:
Գիշերային գողը հայտնաբերվեց Հուն 15,2013 15:04 Հունվարի 14-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռուդիկ Բ.-ին: Պարզվել է, որ նա 2012 թ. նոյեմբերի 30-ին, ժամը 02.00-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, տներից մեկի մոտ կայանված “Մերսեդես E 260” մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնագրիչ, իսկ շարժիչի ծածկոցը բացելով` էլեկտրական մարտկոց: Պարզվել է նաև, որ …
Հրազդան մարզադաշտի մոտ մեքենաներ են բախվել Հուն 15,2013 15:00 Հունվարի 14-ին, ժամը 10.50-ին, Երևանի Աթենքի փողոցում` “Հրազդան” մարզադաշտի մոտ, իրար են բախվել “Օպել” և “Տոյոտա” մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով “Օպել”-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ավտոմեքենան մերկասառույցի պատճառով գլորվել է ձորը. կա 1 զոհ եվ 1 վիրավոր Հուն 15,2013 14:57 Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ Արթուր Մողրովյանը, վարելով “Վազ 2107” մակնիշի ՏՏ 4795 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ-ոց հատվածում Մաստարա գյուղի ճանապարհին Գյումրիից Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի …
Հայաստանում ինտերնետ հասանելիությունը 33 տոկոս է. Gallup Հուն 15,2013 14:12 Հայաստանը ինտերնետ հասանելիությամբ առաջատար է Հարավային Կովկասում։ Gallup-ի անցկացրած հարցման համաձայն` 2011 թվականին աշխարհում բնակչության 32 տոկոսի համար է ինտերնետը հասանելի եղել: Gallup-ը հարցումներ է իրականացրել 148 երկրներում, 2010-ի համեմատությամբ ինտերնետ հասանելիությունն աշխարհում աճել է 3 տոկոսով: Հայաստանում 2011-ին հարցվածների 33 տոկոսն է ասել, որ տանն ինտերնետ ունի։ Չնայած Հայաստանը ցուցակի վերին հատվածում չէ, այնուամենայնիվ, …
ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ ՍՊԱՆԵԼ Է ԿՆՈՋԸ ԵՎ ԶՈՔԱՆՉԻՆ Հուն 15,2013 13:57 ՌԴ Մերձծովյան երկրամասի բնակիչը մեղադրվում է միանգամից երկու սպանություն կատարելու համար: 39-ամյա տղամարդը իրավապահներին պատմել է, որ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել, վերցրել դանակն ու գնացել տուն: Մտնելով սենյակ՝ խանդի հողի վրա սպանել է կնոջը, ապա զոքանչին: Հանցագործը ձերբակալված է: Կատարվում է քննություն, հարցաքննվում են հարեւանները:
Պերմում հայը սպանել է իր հայրենակցին Հուն 15,2013 13:41 Ռուսաստանի Պերմի շրջանում հայաստանցի 36-ամյա տղամարդը մեղադրվում է իր հայրենակցի սպանության մեջ: Քննության տվյալներով՝ նախորդ տարվա հունվարին Պերմի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի մոտ երկու հայաստանցիների միջեւ վիճաբանություն է ծագել: Հարաբերություններ պարզելու համար նրանք դուրս են եկել քաղաքի սահմաններից, որից հետո մեղադրյալը “Նագան” տեսակի ատրճանակից 5 կրակոց է արձակել իր 24-ամյա հայրենակցի գլխին: Քրեական գործը ուղարկվել …
Կալանավորը ջերմաչափ է կուլ տվել Հուն 15,2013 13:29 Արդարադատության նախարարության “Վանաձոր” ՔԿՀ-ում անցյալ տարվա դեկտեմբերին ի նշան իր նկատմամբ բժշկական հսկողություն չիրականացնելու, ջերմաչափ էր կուլ տվել սպանության համար դատապարտված, 2011-ի հունվարի 12-ից ՔԿՀ-ում պահվող Արման Սանոյանը: Դատապարտյալի մայրը՝ Սաթիկ Սանոյանի ասելով՝ մի քանի անգամ դիմել էր արդարադատության նախարարին, ՔԿՀ-ների վարչության պետ Հայկ Հարությունյանին՝ խնդրելով վիրահատել իր որդուն: Aravot .am-ի հետ զրույցի ժամանակ Ս. …
Վարդենիկ գյուղի 2 բնակիչ թունավորվել են շմոլ գազից Հուն 15,2013 13:19 Հունվարի 14-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ “շմոլ գազի թունավորում” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդենիկ գյուղի երկու բնակիչ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տան գազի վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:
Վախճանվել է ասմունքող Վլադիմիր Աբաջյանը Հուն 15,2013 13:05 Հայաստանի Թատերական գործիչների միությունը, Գ. Սունդուկյանի անվան ազզգային ակադեմիական թատրոնը խոր վշտով տեղեկացնում են, որ կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի եւ էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: Արտիստը 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի …
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց