10 ավտոմեքենա դուրս են բերվել արգելափակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 14-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գոգավանի անցակետից 1 կմ դեպի քաղաք Տաշիր, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ: Անհրաժեշտ է օգնություն: 18.50-ին դեպքի վայր է մեկնել Տաշիր ՃՇՇե-ից երկու միավոր տեխնիկա: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ժամը 21.33-ի դրությամբ փրկարարների և Տաշիր ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ավտոճանապարհը մաքրվել և մշակվել է, 10 ավտոմեքենա դուրս են բերվել արգելափակումից և շարունակում են ընթացքը:




Լրահոս