Հայաստանում փակ եվ դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 07.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են, փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Երնջատափ-Նորաշեն, Թթուջուր-Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները, իսկ դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:




Լրահոս