Ժողովուրդ. Դատական հայց` լրագրողին պրաստիտուտկա անվանած Խաչիկ Խաչատրյանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգստյան օրերին “Ժողովուրդ” օրաթերթը, ինչպես որ խոստացել էր, դատական հայց է ներկայացրել “X գրուպ”-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ: Դատական հայցը վարույթ է ընդունվել և կքննվի Արաբկիր-ՔանաքեռԶեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանի նախագահությամբ: Թերթը հիշեցնում է, որ “Ժողովուրդ” օրաթերթի լրագրողուհու` իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին Խաչատրյանը պատասխանել էր`”Դե գրի”, ազիզ ջան, գրի”, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես”: “Ժողովուրդ” օրաթերթը և լրագրող Ս. Գրիգորյանը Խաչատրյանից պահանջում են վիրավորելու համար ներողություն խնդրել օրաթերթից և լրագրողից: Նախնական դատական նիստը դեռևս նշանակված չէ:




Լրահոս