ՈՒՐԻՇԻ ԽՈՍՔԵՐՈՎ Փետ 05,2013 00:00 ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ՝ Արտաշատում նախընտրական քարոզարշավի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ, փորձել է իր խոսքը կառուցել` օգտագործելով մրցակից թեկնածուների լոզունգները: Ընդ որում, նա փորձել է իրեն ներկայացնել որպես զոհ` հերոսաբար հայտարարելով, որ ինքը հիմա մյուս բոլոր թեկնածուների քննադատության թիրախում է, ու եթե ուրիշները դրանից հաճույք են ստանում, ապա ինքը պատրաստ է քննադատվելու: «Այս …
ՁԱՆՁՐԱԼԻ ՆԻՍՏ Փետ 05,2013 00:00 Երեկ՝ օրվա երկրորդ կեսից, ԱԺ նիստն ընթանում էր կիսադատարկ դահլիճում: Մի պահ ԱԺ նիստն այն աստիճան ձանձրալի դարձավ, որ ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր պատգամավորներն էին գերադասում փախչել դահլիճից: Ժամը 16:30-ին նիստում որպես հարակից զեկուցող պետք է հանդես գար ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, սակայն նա դահլիճում չէր: ԱԺ նիստը վարող խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ …
ՉԵՆ ՄԵԿՆԻ Փետ 05,2013 00:00 Եվրանեսթի հայկական պատվիրակությունը չի մեկնի Բաքվում կայանալիք Եվրանեսթի էներգետիկայի հանձնաժողովի նիստին: Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, երեկ կայացել է Եվրանեսթի հայկական պատվիրակության խորհրդակցությունը, որի ժամանակ որոշվել է մասնակցել Բրյուսելում ու Թիֆլիսում կայանալիք նիստերին, քննարկվել է հայկական պատվիրակության մարտավարությունը: Հիշեցնենք, որ օրերս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը չէր բացառել Բաքվում …
ԱՌԱՎՈՏՅԱՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ, ԵՐԵԿՈՅԱՆ ՀԵՏ ԳԱԼԻՍ Փետ 05,2013 00:00 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե Սերժ Սարգսյանի «խիարի» հետ կապված պատմությունը «չի կարելի ընդհանուր կոնտեքստից հանել, դա ժողովրդական բանուխոսքի ասացվածքներից է»:Հիշեցնենք, որ նախընտրական քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի եկեղեցու բակում Սերժ Սարգսյանը մոտեցել էր մի տարեց տղամարդու եւ հետաքրքրվել. «Հայրի՛կ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք»: Ի …
ԿՐԱԿԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ Փետ 05,2013 00:00 ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե առաջին անգամ Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ ռեւանշիզմը պարտվեց: «Այսինքն՝ ընդդեմ, միմյանց ոչնչացնելու մոտեցումը պարտվեց, եւ սրա հիմնական կրողը, նման մթնոլորտի ստեղծողը հենց Սերժ Սարգսյանն է»,-հավաստիացրեց Դալլաքյանը:-Պարո՛ն Դալլաքյան, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ կոպիտ խոսում քաղաքացիների հետ. հատկապես վերջին ժամանակահատվածում հայտնի …
Փետ 05,2013 00:00 2012թ. օգոստոսի 12-ին Կոմիտասի 30 շենքի 6-րդ բնակարանում խեղդամահ անելով սպանել էին Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջն. դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ղազարյանին: Դեպքից անցել է 6 ամիս, սական սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Ավելին, սպանությունից 4 ամիս անց՝ նոյեմբերի 21-ին, հանցագործները (կամ հանցագործը) թալանել են Լուսինեի բնակարանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ խեղդամահ արված ուսուցչուհու քրոջից` Մարի …
Փետ 05,2013 00:00 ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը հաճախ է հյուրընկալվում ԱԺ ՕԵԿ խմբակցությանը: Երեկ եւս՝ նիստի ընդմիջումից հետո, ԱԺ նախկին նախագահը, փոխանակ շտապեր նիստերի դահլիճ, արագ քայլերով ուղեւորվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի աշխատասենյակ: «Ժողովուրդ»-ը Սամվել Նիկոյանից փորձեց պարզել, թե ինչու է այդքան հաճախ գնում ՕԵԿ խմբակցություն: «Ուրեմն նա մեր կոալիցիոն գործընկերն է, եւ ես …
Փետ 05,2013 00:00 «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանը երեկ պաշտոնապես հրաժարվեց «Ժառանգություն» խմբակցությունից: Նա այսուհետ հանդես կգա անկախ պատգամավորի կարգավիճակով: Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ նստաշրջանում, երբ ԱԴԿ-ն «Ժառանգություն»-ից ապահարզան խնդրեց, «Ժառանգություն»-ն էլ Խ. Քոքոբելյանին հետ կանչեց ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ, ինչպես նաեւ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովներից՝ հունվարի 14-ից այնտեղ ընդգրկելով Թեւան Պողոսյանին: Այս իրավիճակը հետաքրքիր է …
ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ Փետ 05,2013 00:00 Այսօր կեսօրին հրավիրելիք ասուլիսում Պարույր Հայրիկյանի փաստաբանները կներկայացնեն վերջինիս որոշումը` կապված ընտրությունները հետաձգելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու հետ: Հունվարի 31-ի գիշերը մահափորձի հետեւանքով վիրավորված նախագահի թեկնածուն, ով, ի դեպ, բժիշկների գնահատմամբ արդեն 2-3 օրից դուրս կգրվի, երեկ լրագրողներին ասել էր, որ անկախ ամեն ինչից, ինքը դեմ է նոր ընտրություններ անցկացնելու Անդրիաս Ղուկասյանի կոչին, քանի որ …
ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՊԱՐՏՔԵՐԻ ԵՐԿԻՐ Փետ 05,2013 00:00 Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանում գնալով աճում է արտաքին պարտքը. եթե արտաքին պետական պարտքը 2011 թվականին 3 միլիարդ 568 միլիոն դոլար էր, ապա 2012-ին հասել է 3 միլիարդ 737 միլիոնի: Իսկ ընդհանուր արտաքին պարտքը 2012-ին կազմել է 4 միլիարդ 369 միլիոն դոլար, ինչը ՀՆԱ-ի 42,6%-է: Ուշագրավն այն է, որ 2013թ. պետական բյուջեով նախատեսված չէ աշխատավարձերի …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին