Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը Մար 13,2013 13:39 Այսօր՝ մարտի 13-ի առավոտյան Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ընդդիմության առաջնորդ, “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ նրանք առանձին զրույց են ունեցել: “Ժառանգության” անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը տեղյակ չէին, թե ինչի մասին են նրանք զրուցել, իկ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր հարցերին կպատասխանի այսօր ժամը 17-ին կայանալիք …
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել Մար 13,2013 13:27 Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիա՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
Վրաերթ Բաբաջանյան փողոցում Մար 13,2013 13:15 Մարտի 12-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, “Օպել” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
ԿԱՍԿՈ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է 15 ՏԱՐԻ Մար 13,2013 13:07 Օրեր առաջ “Ժողովուրդ” օրաթերթին դիմած մի քաղաքացի պատմեց, որ դիմել է “Ռոսգոսստրախ Արմենիա” եւ “Ինգո Արմենիա” ապահովագրական ընկերություններ` “Կասկո” ապահովագրատեսակից օգտվելու նպատակով, սակայն նրան մերժել են` պատճառաբանելով, որ մեքենայի տարեթիվը հին է: Նշենք, որ տվյալ քաղաքացու մեքենան 1992թ. արտադրության է: “Ինգո Արմենիա” ապահովագրական ընկերության զանգերի կենտրոնի ղեկավար Ռոզա Պետրոսյանը “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ “Կասկո”-ն կամավոր բնույթ …
Բանգլադեշ թաղամասում ծառ է շրջվել ու փակել ճանապարհը Մար 13,2013 12:47 Այսօր՝ մարտի 13-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի “Բանգլադեշ” թաղամասում ծառ է շրջվել եւ փակել ճանապարհի երթեւեկելի հատվածը: Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ: Ժամը 10.20-ին հրշեջ-փրկարարները ծառը մասնատել եւ տեղափոխել են անվտանգ տարածք:
Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բեռլին Մար 13,2013 12:45 Մարտի 13-14-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հրավերով աշխատանքային այց կկատարի Բեռլին, որտեղ հանդիպումներ կունենա երկրի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով պաշտոնական այցելությամբ նախարար Նալբանդյանը կայցելի Աթենք, ուր հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:
Բոտուլիզմի ախտանշաններով տեղափոխվել են հիվանդանոց Մար 13,2013 12:22 Այսօր՝ մարտի 13-ին, ժամը 04.55-ին սննդային թունավորման նախանշաններով “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի Էմինեսկի փողոցի շենքերից մեկի բնակիչներ` 23-ամյա Եղիա Բոլոյանը, 20-ամյա Սեւակ Կասիսը, 26-ամյա Արփինե Շահվերդյանն ու 21-ամյա Միքայել Պետրոսյանը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:
Երեվանը եվ երեվանցին չեն վաճառվում. ՀՀԿ պատգամավոր Մար 13,2013 12:18 ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը facebook սոցցանցի իր էջում գրել է. “Զգուշացնում ենք՝ Երևանը չի վաճառվում: Քաղաքական ուժերը սկսել են նախապատրաստվել Երևանի ավագանու ընտրություններին: Արդեն շշուկներ են տարածվում, թե ինչ միջոցներ են ուզում ոմանք ծախսել՝ մայրաքաղաքին “տիրանալու” համար: Վստահ եմ, որ հայտնում եմ բոլոր երևանցիների կարծիքը՝ չփորձեք փողով գնել Երևանը:Երևանը և Երևանցին չեն վաճառվում: Երևանը բոլորինն …
Մարդու իրավունքների վիճակը Էկոնոմիկայի նախարարության ոլորտում Մար 13,2013 12:14 Էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները. .Դեռևս բավարար չէ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված արդյունավետ օրենսդրական և այլ մեխանիզմների ներդրումը: .Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել կապված` լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կողմից լիցենզիաների տրամադրման ընթացքում ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցառումների կիրառման բացակայության հետ: .Չեն իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ տնտեսության ավանդական …
Աբովյանում 27-ամյա մայրը սպանել է իր նորածին երեխային Մար 13,2013 11:53 Աբովյանի ծննդատանը նախօրեին ահասարսուռ դեպք է տեղի ունեցել: Մարտի 11-ին այս ծննդատան հիվանդասենյակում նորածին է մահացել, հետագայում պարզվել է, որ երեխայի մահվան պատճառը մայրն է: 27-ամյա կինը մարտի 10-ի ուշ երեկոյան լույս աշխարհ է բերել տղա երեխա, որին ժամեր անց, ըստ լուրերի, առողջական բավարար վիճակով հանձնել են մորը` տեղափոխելով հիվանդասենյակ: Սակայն մարտի 11-ի գիշերը բուժաշխատակիցները …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում