ԱԺ “Հայ յեղափոխական դաշնակցություն” խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, պատասխանելով “Ժողովուրդ”-ի հարցին, թե Երեւանի ավագանու ընտրություններն ինչով են տարբերվում ՀՀ նախագահի ընտրություններից, որին ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել, ասաց. “Սա համամասնական ընտրակարգով ընտրություն է, եւ գլխավոր խնդիր պետք է դնել ոչ թե ամեն գնով կա՛մ նախագահ ես, կա՛մ նախագահ չես, այլ, ինչքան շատ ներկայացվածություն ունենաս, այնքան մեծ հնարավորություն …