Սուրեն Խաչատրյանը գողական չի. Վլադիմիր Գասպարյան Մայիս 28,2013 16:34 168 .am-ը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից այսօր հետաքրքվեց, թե արդյոք “գողական” մտածելակերպը պատգամավորների շրջանում նվազե՞լ է, թե՞ ոչ: Ի պատասխան Վ. Գասպարյանը պատասխանեց. “Կարծում եմ՝ պատգամավորները, հասարակությունն ու հատկապես լրագրողները բավական լավ արձագանքեցին: Մենք մի հիվանդություն, այնուամենայնիվ, մեր մեջ բժշկեցինք և խոսքը պատգամավորների մասին չէ միայն: Քաղաքական առումով ասում են՝ գաղջ մթնոլորտ, իսկ մեզանում՝ կրիմինալ …
Գերմանացին որսացել է 194 կիլոգրամանոց տափակաձուկ Մայիս 28,2013 15:41 Գերմանացի ձկնորսը Բարենցի ծովում՝ Նորվեգիայի ափերի մոտ, որսացել է 194 կգ-անոց տափակաձուկ: Ձկան երկարությունը կազմել է մոտ երկուսուկես մետր: Նրան տափակաձուկը որսալ օգնել են իր երկու ընկերները, որոնցից շուրջ 4 ժամ է պահանջվել հսկայական ձկանը դուրս բերելու համար: Ափին ձկանը մասնատել են ու հավասար բաժանել ձկնորսների միջև:
Առաջիկա օրերին եվս հնարավոր է կարկուտ Մայիս 28,2013 15:28 Մայիսի 29-30-ին հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում պոռթկումները մինչև 23 մ/վրկ: Մայիսի 29-30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ից 2-ը օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Մայիս 28,2013 15:25 Լուսանկարը` առաջին դասարանի մաթեմատիկայի դասագրքից: Միգուցե դեռ տանձի բերքահավաքի շրջանը չէ կամ տանձը գողացել են: Պատասխանը այդպես էլ մնաց անհայտ, իսկ առաջադրանքը՝ չլուծված: Միգուցե ընթերցողները կարողանան օգնել՝ գտնենք այդքան ցանկալի տանձի առեղծվածը, որը դպրոցներում պահանջում են գտնել առաջին դասարանցիներից: “Ժողովուրդ” օրաթերթի 542 համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձը Մայիս 28,2013 15:07 Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով: “Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով: Հայաստանի Հանրապետության հռչակումը մայիսյան հերոսամարտերից հետո, արգասիքն էր մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու բաղձանքի և հայրենի պետականության վերականգնման համար …
Բնապահպանների ճանապարհը փակել են, միջամտել է ոստիկանությունը Մայիս 28,2013 14:55 Այսօր Համահայկական բնապահպանական ճակատի անդամների ճանապարհը փակել են երկու մեքենաներ` թույլ չտալով գնալ “Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-ի կառուցման վայր: Նրանք ակտիվիստներից պահանջել են հեռանալ: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, իրենք ոստիկանություն են կանչել, եւ Իջեւանի ոստիկանության միջամտության արդյունքում միայն բնապահպան ակտիվիստները կարողացել են շարունակել իրենց ճանապարհը` տեսնելու, թե ինչ է կատարվում ՓՀԷԿ-ի կառուցման …
Մոսկվայում ձերբակալվել են բանկոմատներ կողոպտած ՀՀ քաղաքացիներ Մայիս 28,2013 14:41 Մերձմոսկովյան Բալաշիխինի շրջանում ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել և ձերբակալվել է 5 հայերից բաղկացած հանցախումբ, որը զբաղվում էր բանկոմատներից և վճարային տերմինալներից գումար թալանելով,- գրում է ИТАР-ТАСС-ը: Հանցագործները գործել են 4 ամիսների ընթացքում: Ձերբակալվել է խմբավորման պարագլուխն ու 4 անդամները` բոլոր ՀՀ քաղաքացիներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց …
Աշոտյանն ու Շարմազանովը արհամարհում են օրենքը(լուսանկարներ) Մայիս 28,2013 14:30 Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ Սարդարապատում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու համար Երևանից բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր էին ժամանում Սարդարապատ: Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում տեղադրված են արագաչափեր և վարորդները, եթե ավտոմեքենան վարելու ժամանակ գերազանցում են արագությունը, ապա արագաչափը ֆիքսում է խախտումը, ինչի համար էլ օրինախախտը վարչական պատասխանատվության է ենթարկվում: Ինչպես հայտնում է …
ԿԻՐՈՎՈՒՄ ԿՌՈՒՆԿՆ ԸՆԿԵԼ Է 9-ՀԱՐԿԱՆԻ ՇԵՆՔԻ ՎՐԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մայիս 28,2013 14:23 Մայիսի 27-ին Կիրովում շինարարական վերամբարձ կռունկն ընկել է 9-հարկանի բնակելի տան վրա: Կռունկը ոչնչացրել է շենքի պատշգամբներն ու ջարդել շենքի մոտ կայանված մի քանի ավտոմեքենա: Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չկան: Վարկածներից մեկի համաձայն, կռունկն ընկել է քամու պատճառով:
Մալայզիայում 100 մարդ անհետ կորել է լաստանավի վթարի պատճառով Մայիս 28,2013 14:13 Մալայզիայում մոտ 100 մարդ անհետ կորել է լաստանավի վթարի պատճառով: Նավը Ռաջանգ գետի վրա բախվել է քարերին ու շրջվել: Լաստանավը նախատեսված էր ընդամենը 74 մարդ տեղափոխելու համար, մինչդեռ լաստանավը տեղափոխում էր 100-ից ավելի մարդ: Ուղևորների մի մասը կարողացել է ինքնուրույն ափ դուրս գալ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
11 Մարտ 21:18 Լուսաբացին 34-ամյա կին է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում․ խուզարկությամբ մեծ քանակի թմրանյութ ու հոգեմետ հաբեր են հայտնաբերվել
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում