ՍԻՐԱՀԱՐ ԶՈՒՅԳԸ ՎԵՃԻ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՏՇԳԱՄԲԻՑ ԸՆԿԵԼ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Օգո 13,2013 19:03 Չինաստանում սիրահար զույգը բուռն վեճի ժամանակ պատշգամբից ընկել է, սակայն, բարեբախտաբար, փրկվել է,-գրում է The Telegraph-ը: Սկզբում աղջիկն է սայթակել, իսկ տղան, փորձելով օգնել վերջինին, նույնպես ընկել է: Օգնության են հասել հարևանները, որոնք փորձել են պահել սիրահար զույգին՝ մինչև փրկարարները հասնեն:
Մովսիսյանը պարտվեց Օգո 13,2013 18:51 Նորվեգիայում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչի արագ խաղի առաջին լրացուցիչ պարտիայում Սերգեյ Մովսիսյանը սև խաղաքարերով 29-րդ քայլին պարտվել է տեղացի գրոսմայստեր Ջոն-Լյուդվիգ Համերին: Իսկ Հրանտ Մելքումյանը նույնպես սևերով 48-րդ քայլին ոչ-ոքի խաղաց պերուացի Խուլիո Գրանդա Զունիգայի հետ: Այսօր մրցակիցները կխաղան արագ շախմատի ևս մեկ պարտիա: Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը անցել է …
Հզոր երկրաշարժ Թուրքիայում Օգո 13,2013 18:47 Միջերկրական ծովի թուրքական մասում Ռիխտերի սանդղակով 4,7 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Սեյսմիկ հետազոտությունների ինստիտուտի տվյալներով երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 02:30-ին: Տուժածների և փլուզումների մասին ոչինչ չի հաղորդվում:
Հայ զինվորի վրա ֆիզիկական ու հոգեբանական ճնշման վառ ապացույցը Օգո 13,2013 18:37 Մարիամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. “1.Ուր է զինվորի ակնոցները: 2. Ինչու է նա ադրբեջանական զինվորական հագուստով, ի վերջո ,գյավուրինե իրենց հագուստը հագցնելը….. 3. Տղայի երեսը գրիմ արած է, բայց միևնույն է մատնացույց արված աչքի կապտածը երևում է: 4. Գերուն բազկաթոռին և ծառերի հովին և բացօթյա չեն նկարահանում, առավելևս առանց Կարմիր Խաչի ներկայացուցիչների խոսեցնելու …
Սյունիքում դադարեցվել է դատավորի լիազորությունները Օգո 13,2013 18:27 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Հայաստանի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի օգոստոսի 2-ի առաջարկությունը, Սարգսյանը որոշել …
Եռաչափ նկարներ Ազատության հրապարակում Օգո 13,2013 18:14 Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ “Երևանյան ամառ” ծրագրի շրջանակում Ազատության հրապարակում աշխատանքներ են տարվում եռաչափ նկարների ստեղծման ուղղությամբ, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Այդ նպատակով Երևանում է Գերմանիայից ժամանած եռաչափ (3D) աշխարհահռչակ նկարիչ Նիկոլայ Արնդտը: Եռաչափ գլխավոր նկարի` Կարապի լճի թեման ընտրվել է տեղանքին համապատասխան և առաջին անգամ է պատկերվում: Աշխատանքը կատարվում է ծածկի տակ` հատուկ ջրակայուն …
ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՄԱՉԱՓ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ Օգո 13,2013 17:56 Հայտնի է, որ ՀՀ կառավարության ծրագրի հինգ գերակա ուղղություններից մեկը տարածքների համաչափ զարգացումն է: Ավելին, ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի զգալի մասը հենց տարածքների համաչափ զարգացմանն էր նվիրված, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Դիլիջանը, Գյումրին եւ Ջերմուկը զարգացնելու ծրագրերի տխուր վախճանը հայտնի է բոլորին: Ի վերջո, մարզերի համաչափ զարգացման համար աշխատանք արվե՞լ է, թե՞ ոչ: …
Ներկրված սննդամթերքը պետք է ստուգվի Օգո 13,2013 17:50 2013 թ. օգոստոսի 13-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից Ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերին տրվել է գրավոր հանձնարարական՝ Բրազիլիայից՝ սառեցված և պահածոյացված միս, այդ թվում՝ թռչնամիս, Բելառուսից՝ ապխտած միս և կաթնաշոռ, Նիդեռլանդներից՝ պանիր, ԱՄՆ-ից՝ թռչնամիս և ձուկ, Նոր Զելանդիայից՝ ոչխարի միս Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու ժամանակ, անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների …
Սերժ Սարգսյանն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին Օգո 13,2013 17:22 Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին: Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են Հայաստանում շախմատի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, գոհունակությամբ խոսել տարբեր մրցաշարերում հայ շախմատիստների հաղթանակների մասին, ինչպես նաև քննարկել ՖԻԴԵ-ի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջև համագործակցությունը շարունակելու և խորացնելու ուղղությամբ հարցերի լայն շրջանակ:
ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԲԱՆՏԻՑ ՓԱԽԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 60 ԱՆՉԱՓԱՀԱՍ Օգո 13,2013 17:16 Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի բանտի անչափահաս կալանավորները խռովություն են բարձրացրել, ինչի հետևանքով նրանցից մոտ 60-ին հաջողվել է փախչել,-գրում է BBC-ն: Կալանավորները այրել են ներքնակներ և պատանդ վերցրել քրեակատարողական հիմնարկի տնօրենին, որը գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բանտի առնվազն 20 աշխատակից վիրավորվել է: Ոստիկաններին հաջողվել է բռնել փախուստի դիմած 17 կալանավորի:
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
18 Փետրվար 20:15 Ծնողները կոչ են անում փակել դպրոցներն ու մանկապարտեզները. ինչ են պարզաբանում պատկան մարմինները
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ