ՀԺ.Սպանել ու այգում թաղել է եղբորը Սեպ 18,2013 11:14 Եղբորը սպանելու և այգում թաղելու մեղադրանքով երեկ ոստիկանության կողմից ձերբակալվել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 47-ամյա Գառնիկ Խոջայանը։ Սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին։ Եղբայրների միջև ծագած վիճաբանության ժամանակ Գառնիկ Խոջայանը աթոռով հարվածելով, սպանել է եղբորը 43-ամյա Հարություն Խոջայանին և դիակը թաղել այգում։ Մեր ունեցած տեղեկություններով, Գառնիկ Խոջայանը մարդասպանության համար դատապարտվելով, երկար տարիներ է …
Հրապարակ. Արկադի Վարդանյանի գործը արդեն դատարանում է Սեպ 18,2013 11:07 “Երեկ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացանք, որ քաղաքագետ, քաղաքական գործիչ և գործարար Արկադի Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտված է, և օգոստոսի 29-ին գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան։ Արկադի Վարդանյանը ձերբակալվել էր մայիսի 18– ին: Ձերբակալվել են Արկադի Վարդանյանը և Արսեն Ավետյանը՝ վերջինիս հորը թունավորելու մեղադրանքով Փաստաբան Գայանե Գալոյանը թերթի հետ զրույցում ասել է …
Ժամանակ. Հնարավոր է՝ Հայաստանն այդպես էլ չմիանա Մաքսային միությանը Սեպ 18,2013 11:05 “Ժամանակի” տեղեկություններով՝ հնարավոր է, Հայաստանն այդպես էլ չմիանա Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը: “Որոշ տեղեկությունների համաձայն՝ մինչեւ տարեվերջ ստեղծվելու է Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված աշխատանքային խումբ՝ հանձնաժողով, որն էլ պետք է ուսումնասիրի այդ կառույցի փաստաթղթերը՝ կանոնադրությունը, առաջարկվող պայմանները եւ այլն: Հավաստի տեղեկություններով՝ հայկական կողմից ստեղծված հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքում հանգելու է այն եզրակացության, որ Մաքսային …
Հրապարակ.ՄՄ-ին անդամակցելու հայտի առաջին գիշերը սեպտեմբերի 23-ին Սեպ 18,2013 11:03 “Սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների հերթական գագաթնաժողովը։ Այն, փաստորեն, Հայաստանի, ինչպես նաև Ղրղզստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտի “առաջին գիշերը” կլինի։ Ասել է թե՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը կանցկացվի նոր իրողությունների պայմաններում և նվիրված կլինի ոչ միայն անվտանգության հարցերին։ Ըստ մեր աղբյուրների՝ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ ավիացիոն ուժեր ստեղծելու, ինչպես նաև աֆղանատաջիկական սահմանում առկա իրավիճակի …
Ժողովուրդ. Նախարարները առանձին-առանձին կառավարություն են կանչվել Սեպ 18,2013 10:59 “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՀՀ կառավարության անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ քննարկել են 2014թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը: Այս մասին գրում է թերթը եւ հավելում.”Մեր տեղեկություններով՝ նախարարները կառավարություն են “կանչվել” տարբեր ժամերի ու եղել իրենց աշխատակազմի ղեկավարների հետ: Կառավարության անդամները վարչապետի սենյակ մտել են առանձին-առանձին ու մոտ 20 րոպե ներկայացրել են …
ՀԺ. Քաղաքապետարանից վստահեցրել են, թե շուտով ուղեվարձը կթանկանա Սեպ 18,2013 10:57 “Հայկական ժամանակ”-ը գրում է. “Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովը, քաղաքապետարանում արդեն իսկ ստեղծվել է։ Դրանում ընդգրկված է 30 հոգի, այդ թվում՝ տնտեսվարողներ։ Ըստ այդ տեղեկությունների՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված չեն տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և “Երևանտրանս” ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը, որոնց հրաժարականներն արդեն շուրջ երկու …
ՉԻ.Դերենիկ Դումանյանն աշխատելու հավես չունի Սեպ 18,2013 10:55 “ՉԻ” տեղեկություններով՝ նախագահականում բավականին դժգոհ են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ Դերոյի գործունեությունից։ Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը։ Անգամ Սերժ Սարգսյանն ինքն է հետաքրքրվել Դերոյի աշխատանքով՝ նշելով, որ նա չի երեւում ոչ մի տեղ։ Արդյունքում՝ Դումանյանն այս օրերին ընկած է “կարմիր լենտ” կտրելով։ Բանն այն է, որ Համաշխարհային բանկի ծրագրով կառուցված հիվանդանոցների “պոչերը”՝ …
Առավոտ. Խաչիկյանի փողերի լվացման գործը՝ Գյումրիում Սեպ 18,2013 10:54 Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրիի տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում. “Նշենք, որ այս գործով մեղադրվում են Գյումրիի տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր …
ՀԺ.Աղվան Հովսեփյանը պաշտոնին հրաժեշտ տալուց հետո մեկնել է Հայաստանից Սեպ 18,2013 10:53 “ՀՀ այլևս նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, օրեր առաջ զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տալուց անմիջապես հետո մեկնել է Հայաստանից։ Ըստ մեր տեղեկությունների, սակայն, նա ընդամենը մի քանի օրով կբացակայի երկրից։ Հովսեփյանի մերձավորները նշում են, թե նա կարճատև հանգստի Է մեկնել ընտանիքի հետ։ Այլ տեղեկությունների համաձայն էլ, նախկին դատախազը գտնվում է Մոսկվայում։ Ըստ մեր աղբյուրների, նա …
Սեպ 18,2013 00:00 Լուսանկարն արվել է Մամուլի շենքումԹեեւ Մամուլի շենքում սենյակների դիմաց գանձվող վարձավճարները 6 անգամ բարձրացվել են, այնուամենայնիվ, շենքի զուգարանի դռների այսպիսի վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Գոնե հավելավճարները նպաստեին տարածքի բարեկարգմանը:
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
25 Դեկտեմբեր 17:53 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի հորը պատկանող ընկերությունը թալանել են․ ինչ է կատարվում «Զիգզագ»-ի շուրջ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը