Մոտոցիկլետը բախվել է ԶԻԼ-ի Հոկ 03,2013 14:16 ԻԺե մակնիշի մոտոցիկլետը հոկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երասխ-Երեւան ճանապարհի 25-րդ կմ-ին բախվել է “ԶԻԼ” մակնիշի ավտոմեքենայի: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Freedom House. Հայաստանը ճանաչվել է ազատ երկիր Հոկ 03,2013 13:47 Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է աշխարհում համացանցի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը։ Այս տարի Freedom House-ն իր ուսումնասիրության մեջ ներառել է 60 երկիր՝ դրանցից յուրաքանչյուրին գնահատելով համացանցի հասանելիության հարցում եղած խոչընդոտների, որոշակի սահմանափակումների և օգտատիրոջ իրավունքների ոտնահարման հիման վրա։ Զեկույցը հաշվի է առել 9 չափանիշ: Արդյոք տվյալ երկրում արգելափակվո՞ւմ են սոցիալական ցանցերը, կամ գոյություն …
ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումներ Բարսելոնայում Հոկ 03,2013 13:32 Բարսելոնայում` Կատալոնիայի Կառավարության Էմիգրացիայի վարչության կողմից տրամադրված հանդիսությունների դահլիճում, հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Իսպանիայում ՀՀ դեսպանության և Կատալոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից կազմակերպված տոնական ընդունելություն, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը: Միջոցառմանը ներկա են եղել տեղական իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, կուսակցական գործիչներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման …
Հայտնաբերվել է մարտական գլխիկով ական Հոկ 03,2013 13:21 Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15.40-ին, հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ “911” ծառայություն է զանգահարել ՀՀ ՊՆ մի ծառայող և հայտնել, որ Երևանի Արզումանյան փողոցում գտնվող խանութի մոտ զինամթերք է հայտնաբերել, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Մեկնած օպերատիվ խումբը Արզումանյան փողոցի թիվ 16/1 և Շինարարների փողոցի թիվ 13 շենքերի …
ԱԺ-ն ընդունեց համաներում հայտարարելու մաuին որոշում Հոկ 03,2013 12:47 Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Նախագահի առաջարկությամբ, միաձայն՝ 102 կողմ ձայներով, ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշումը: Այն կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: ԱԺ նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն կստորագրի և կհրապարակի 24 ժամվա ընթացքում:
Արարատի բնակիչը խախտել էր հեղինակային իրավունքը Հոկ 03,2013 12:44 Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 2-ին, ժամը 13.00-ին, Ոսկետափ գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հովհաննես Ու.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա հուլիսի 17-ից ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր հեղինակային իրավունքի խախտման մեղադրանքով:
Սերժ Սարգսյանը ներկայացրեց նորանշանակ գլխավոր դատախազին Հոկ 03,2013 12:40 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, տեղեկացնում է նախագահի գրասենյակի կայքը: Նախագահը շնորհավորել է Գևորգ Կոստանյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով, ՀՀ դատախազության աշխատակիցների օժանդակությամբ, կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված …
Զարուհի Փոստանջյանին կհեռացնեն ԵԽԽՎ պատվիրակության կազմից Հոկ 03,2013 12:38 Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն` այդ իրավունքը սահմանափակված է, երբ …
Աղանդավոր հայ աստղերի ցուցակը Հոկ 03,2013 12:29 Միացյալ Երիտասարդական Լիգան ստացել է տեղեկություններ այն մասին, որ ՀՀ-ում հայտնի անձինք (շոու-բիզնես, հեռուստատեսության աշխատակիցներ, դերասաններ, լրագրողներ), անմիջական կապ ունեն այս կամ այն աղանդի հետ: ՄԵԼ-ը վերոնշյալ անձանցից շատերի մասին ունի նաև անհերքելի փաստեր, որ հանդիսանում են աղանդավորներ: ՄԵԼ-ը տեղեկացնում է, որ Հայաստանում գործող աղանդավորական կազմակերպությունների անդամներ են հանդիսանում 100-ից ավել հայտնի մարդիկ, որոնց անունները …
Հոկտեմբերի 4-ից օդի ջերմաստիճանը 12-15 աստիճանով կնվազի Հոկ 03,2013 12:23 Այս տարի հոկտեմբեր ամսին տեղումների քանակը նորմայից ցածր է, սակայն կլիմայական շեղումներ չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը: Նրա փոխանցմամբ՝ հոկտեմբերի 4-ից ողջ հանրապետությունը կգտնվի Սկանդինավներից թափանցած հզոր ցիկլոնային դաշտի ներքո, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով: Ցածր ջերմաստիճանը կպահպանվի …
02 Փետրվար 21:14 Հայտնի երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել. ինչ է պատմել երգիչը իրավապահներին
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երգիչ Սարո Թովմասյանին վարորդական վկայականից զրկել են․ երգիչն ընկել է դատարանի դռները
30 Հունվար 07:21 Տղամարդկություն ունեցի՛ր, հրապարակի’ր ձայնագրությունը, չե’նք հերքելու մեր գրածը. «Ժողովուրդ»
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան