Այրվել է պահեստավորված անասնակեր Հոկ 23,2013 12:38 Հոկտեմբերի 22-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.59-ին, մարվել՝ 04.06-ին: Պարզվել է, որ գյուղի 6-րդ փողոցի թիվ 12 տան բակում այրվել է պահեստավորված անասնակեր (մոտ 400 հակ):
Եղանակը Հայաստանում Հոկ 23,2013 12:35 Հոկտեմբերի 25-ի գիշերը Սյունիքի մարզում սպասվում է ջերմաստիճանի նվազում (մինչև -10 C): Հոկտեմբերի 23-ին, 25-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ: Հոկտեմբերի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14 աստիճանով: …
ՕՐԻՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ Է ՈՒԶՈՒՄ Հոկ 23,2013 12:23 Երաժիշտ, կատարող ՄԱՐՏԻՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ 50 տարուց ավելի է՝ երաժշտական բնագավառում է, բայց մինչ օրս չունի եւ ոչ մի պետական կոչում, շքանշան: Երաժշտի խոսքով՝ պետությունն աչքաթող է արել իր արվեստագետին: Իսկ վաստակավորի կոչում շատ անգամ ստանում են մարդիկ, ովքեր որեւէ վաստակ չունեն: -Երկրի ներքաղաքական հարցերով հետաքրքրվո՞ւմ եք: -Կապ չունի՝ երաժիշտ ես, թե այլ մասնագետ, անխուսափելի է, …
Ճամբարակ գյուղի զորամասի տարածքում ավտոբուս է այրվում Հոկ 23,2013 12:18 Հոկտեմբերի 23-ին, ժամը 09.22-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի զորամասի տարածքում այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Հոկ 23,2013 12:16 Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Կրթության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, “ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին”, “ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին”, “Պետական վիճակագրության մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և “Գույքի նկատմամբ իրավունքների պետական …
ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս Հոկ 23,2013 12:13 Բելառուսի մայրաքաղաքում հոկտեմբերի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ: Նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Էպոսագետի գործով բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան Հոկ 23,2013 12:10 ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով վերաքննիչ բողոքն ուղարկվել է վերաքննիչ դատարան: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, 14 տարվա ազատազրկման դատապարտեց Վարդան Սեդրակյանին:
Ոստիկանության նախկին աշխատակիցը խարդախություն էր արել Հոկ 23,2013 12:07 Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներ Գ. Հ.-ից, Վ. Ջ.-ից, Լ. Խ.-ից, Ա. Փ.-ից առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու առթիվ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրյալ Սարգիս Կասյանի …
Վրաերթ Արշակունյաց պողոտայում Հոկ 23,2013 12:06 “Ֆոլքսվագեն-Գոլֆ” մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 28/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու։ Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նախագահն ընդունել է Յուրի Ֆեդոտովին Հոկ 23,2013 12:03 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին: Ընդգծելով, որ հանցավորության և թմրանյութերի տարածման դեմ պայքարը արդի կարևորագույն մարտահրավերներից է և հանդիսանում է Հայաստանի առաջնահերթություններից մեկը՝ Սերժ Սարգսյանն այդ ոլորտում գոհացուցիչ արդյունքների հասնելու համար կարևորել է մասնագիտացված …
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը