Շանթ Հարությունյանն այս պահին դատարանում է Նոյ 19,2013 17:58 Շանթ Հարությունյանն այս պահի գտնվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նշենք, որ քիչ հետո դռնփակ դատական նիստում կքննարկվի Շանթ Հարությունյանի վերաբերյալ` դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու քննիչի միջնորդությունը:
Փամփուշտներ՝ Զվարթնոց օդանավակայանի աղբարկղում Նոյ 19,2013 17:57 Ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնում, նոյեմբերի 18-ին, ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի ժամանման սրահի ծառայողական մուտքի աղբարկղը դատարկելուց հավաքարարը 2 փամփուշտ է գտել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ աղբարկղից հայտնաբերվածը 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ է, որոնք ուղարկվել են փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Հարկային տեսուչի մասնակցությամբ ավտովթարի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել Նոյ 19,2013 17:53 Հատուկ քննչական ծառայությունում, ավտովթարի եւ դրա հետեւանքով քաղաքացի Ս. Մ.-ի առողջությանն անզգուշությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ, ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ նախապատրաստված նյութերի, 2013թ. հոկտեմբերի 25-ին` …
ԲԼԹ Նոյ 19,2013 17:51 “Այս տարի, ցավոք, չենք կարողացել որեւէ բան բերել Ջավախք, ոչ նրա համար, որ չենք ուզեցել կամ չունենք, այլ որոշ ձեւական կողմեր կան, որոնք պետք է լուծվեն”: Լեւոն Սարգսյան “Առավոտ” Խոսքը “Փյունիկ” հիմնադրամի մասին է, որը վերջին տարիներին պարբերաբար աջակցում է Ջավախքի հայկական դպրոցներին՝ տրամադրելով անհրաժեշտ գույք եւ գրենական պիտույքներ, իսկ ահա այս տարի այդ աջակցությունը …
ՈՐՊԵՍԶԻ ԳՈՄՈՒՄ ԻՐԱՐ ՉՊՈԶԱՀԱՐԵՆ Նոյ 19,2013 17:47 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ԱԺ պատգամավորները վերջերս պարզել են, որ խորհրդարանի ողջ շենքում “ժուչոկներ” են տեղադրված: Ընդ որում, գաղտնալսող այդ սարքերը տեղադրվել են ոչ միայն ԱԺ միջանցքում, այլեւ պատգամավորների աշխատասենյակներում: Եվ հիմա այդ մասին տեղեկացած պատգամավորներն իրար հետ որեւէ գաղտնի բան չեն քննարկում, իսկ եթե շատ շտապ հարց է լինում, ապա թղթի վրա են գրում ու միմյանց …
Այս տարի ամանորյա տոները կտեվեն 10 օր Նոյ 19,2013 17:41 Հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու “Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ՚ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է. 2013 թվականի դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2013 …
Իտալիայի արտակարգ եվ լիազոր դեսպանը` ԱԻՆ-ում Նոյ 19,2013 17:38 Այսօր ԱԻ նախարար Ա. Երիցյանը ընդունեց Հայաստանում Իտալիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Նախարարը, ողջունելով հյուրին, մասնավորապես ասաց. – Ուրախ եմ, որ այցելեցիք Արտակարգ իրավիճակների նախարարություն: Այն, համեմատաբար երիտասարդ կառույց է, սակայն իրականացնում է բազմոլորտ գործունեություն, և նախարարության կազմում կան ծառայություններ, որոնք ունեն հարյուրամակների պատմություն: Շատ եմ կարևորում Իտալիայի հետ համագործակցությունը, որը կարծում …
Բազմաթիվ տնտեսվարողներ սնանկացման եզրին են. ՄԻՊ Նոյ 19,2013 17:35 Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից օրենքի սխալ մեկնաբանության և անօրինական ու ձևական պահանջներ առաջադրելու հետևանքով բազմաթիվ տնտեսվարողներ լուրջ ֆինանսական վնասներ են կրում, իսկ որոշները նույնիսկ հայտնվել են սնանկացման վտանգի առաջ: Հարկային օրենսդրությունը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին, շրջանառության հարկ վճարող լինելով հանդերձ, ներկայացնել հայտարարություն և ձեռնարկատիրությամբ զբաղվել որպես ԱԱՀ վճարող: Ընդ որում՝ օրենսդրությամբ նախատեսված է հայտարարության …
Վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Նոյ 19,2013 17:33 Ոստիկանության Բազումի բաժնում նոյեմբերի 17-ին ահազանգ է ստացվել, որ նախորդ երեկոյան, ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցում, վիճաբանության ժամանակ, 1993 թ. ծնված Արտյոմ Ու.-ն դանակով հարվածել է 1995 թ. ծնված Դավիթ Հ.-ի կոնքին` պատճառելով վնասվածք: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
26 Դեկտեմբեր 07:43 Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս վերադասին Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը. «Ժողովուրդ»
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը