Այս տարի ամանորյա տոները կտեվեն 10 օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու “Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ՚ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է.
2013 թվականի դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2013 թվականի դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր:
Այսպիսով քաղաքացիները կկարողանան իրենց հանգիստը կազմակերպել և տոները նշել 10 օր, հաջորդ աշխատանքային օրը կլինի հունվարի 7-ը:
2014 թվականի հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ը, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել 2014 թվականի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ “Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագիծի ընդունումն նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերին այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:




Լրահոս