Փամփուշտներ՝ Զվարթնոց օդանավակայանի աղբարկղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնում, նոյեմբերի 18-ին, ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի ժամանման սրահի ծառայողական մուտքի աղբարկղը դատարկելուց հավաքարարը 2  փամփուշտ է գտել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ աղբարկղից հայտնաբերվածը 7.62 մմ տրամաչափի  2 փամփուշտ է, որոնք ուղարկվել են փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս