Վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Բազումի բաժնում  նոյեմբերի 17-ին ահազանգ է ստացվել, որ նախորդ երեկոյան,  ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցում, վիճաբանության ժամանակ, 1993  թ. ծնված Արտյոմ Ու.-ն դանակով հարվածել է 1995 թ. ծնված Դավիթ Հ.-ի կոնքին` պատճառելով վնասվածք:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս