ՁԱԽՈՂԵԼ ԵՆ Հուն 25,2013 00:00 Նախօրեին ԵԽԽՎ-ն դեմ է քվեարկել «Քաղաքական բանտարկյալները Ադրբեջանում» զեկույցին, որտեղ բավական կոշտ գնահատականներ են հնչեցվում Ադրբեջանում հետապնդումների կապակցությամբ: Այդ քվեարկությունից հետո ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ մեծ աղմուկ են բարձրացրել` ԵԽԽՎ-ին մեղադրելով ադրբեջանամետության մեջ: Մինչդեռ այս հարցում իր մեղավորությունն ունի նաեւ հայկական պատվիրակությունը, որը չի կարողացել հակաադրբեջանական լոբբինգ իրականացնել ԵԽԽՎ-ում` պատգամավորներին համոզելով, այնուամենայնիվ, …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուն 25,2013 00:00 ՀԱՑԱԴՈՒԼ` ՄԻՆՉԵՎ ՄԱՀԼոռու մարզի առաջին ատյանի դատարանը եւս մեկ ամսով երկարացրել է հացադուլ հայտարարած Շալիկո Մանուչարյանի կալանավորման ժամկետը: Դատարանն այդ կերպ մերժել է արդեն 10 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորի փաստաբան Ռուբեն Հակոբյանի` կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը: «Իմ պաշտպանյալը հացադուլից դուրս չի գալու, մինչեւ մահ պայքարելու է»,-«Առավոտ»-ին ասել է փաստաբանը` տեղեկացնելով, որ դիմելու է …
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ` ԲԱՅՑ ՈՉ ԲՈԼՈՐԻՆ Հուն 25,2013 00:00 Թեեւ ՀՀԿ-ում որոշում է կայացվել նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի օգտին ոչ մի դրամ ընտրակաշառք չբաժանել, քանի որ ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է, այնուամենայնիվ, երեկ ՀՀ կառավարությունն իր նիստում մի որոշում է կայացրել, որն իր բնույթով հիշեցնում է ընտրակաշառք, այն էլ ՀՀ պետական բյուջեի հաշվին:Նախընտրական քարոզարշավի թոհուբոհում Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը որոշել է հաստատել Հայաստանի հողօգտագործողներին …
ՓԱԽՉՈՒՄ Է Հուն 25,2013 00:00 2013թ. ընթացքում ՀՀ կառավարությունն արդեն 3 անգամ նիստ է գումարել: Այդ 3 անգամն էլ նիստերին մասնակցել է նաեւ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Լրագրողները 3 դեպքում էլ փորձել են մոտենալ նրան ու հարցնել` ինչ նորություններ կան գազի սակագնի հարցում ռուսական կողմի հետ տարվող բանակցություններից: Բայց ապարդյուն. Արմեն Մովսիսյանին հաջողվել է այնպես ծլկել …
ԶՈՒԳԱԴԻՊԵ՞Ց Հուն 25,2013 00:00 Ինտերնետային կայքերի մի մասը երեկ ողողված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին պատմող նյութերով, ֆոտոռեպորտաժներով. դրանցում վարչապետը ներկայացվում էր որպես կյանքի լուրջ ուղի անցած, երկրի մասին մտածող, տքնաջան աշխատող անձնավորություն: Ամենայն հավանականությամբ, Տ. Սարգսյանն ու իր երկրպագուները մտահոգված են վարչապետի հնարավոր փոփոխության մասին լուրերով ու հիմա փորձում են այդպես հաջողության հասնել: Ուշագրավն այն է, որ …
ՊԱՍՏԱՌԸ ՉԻ ՔԱՐՈԶՈՒՄ Հուն 25,2013 00:00 ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն ընտրողների հետ այդքան էլ ազնիվ չէ: Նախընտրական քարոզչանյութերի համար հատկացված վայրերում նրա կողմից փակցված «Վերեւում Աստված կա» խորագրով հայտնի պաստառի վրա բացակայում են տպագրության վայրի, տպաքանակի եւ պատվիրատուի վերաբերյալ տեղեկությունները: Մինչդեռ ՀՀ ԸՕ 20-րդ հոդվածը սահմանում է, որ «քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ …
ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ Է Հուն 25,2013 00:00 «Ռոբերտո» խանութների ցանցը դեռ շարունակում է հաճախորդներին մոլորեցնել, քանի որ խանութների ցուցափեղկերին փակցված է 50 տոկոս զեղչ, սակայն նշված չէ, թե որ տեսականու վրա է այն տարածվում: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել հագուստի, կոշիկի եւ պայուսակների ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Ռոբերտո» խանութի նկատմամբ: Ինչո՞ւ է «Ռոբերտո»-ն …
ՆՎԱԶԵԼ Է Հուն 25,2013 00:00 «Կեդսիս» կոշիկի եւ հուշանվերների խանութում ամանորյա տոներից հետո առեւտուրը զգալիորեն նվազել է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ խանութի փոխտնօրեն Հայկ Բաբայանից: «Ամանորից հետո նվազել է, առեւտուր չկա: Սովորաբար ամռանը եւ գարնանը լավ է լինում: Բայց հիմա այդքան էլ չէ»,- լրացրեց նա:
ԱՆՏՐԱՄԱԴԻՐ, ԱԳՐԵՍԻՎ Հուն 25,2013 00:00 Գոնե լրագրողական հանրությանը հայտնի է, թե ինչպիսի օլիմպոսյան հանգստությամբ է օժտված, թե որքան հավասարակշռված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրան հունից չեն կարող հանել ո՛չ լրագրողների ամենասուր հարցերն ու բացահայտումները, ո՛չ էլ հակառակորդների ամենաանսպասելի արարքները:«Երկիրի» տեղեկություններով` վերջին շրջանում վարչապետը շատ է փոխվել: ՀՀԿ-ի` կայքի աղբյուրները հաղորդում են, որ նա ամենաթեթեւ բանից անգամ նյարդայնանում է եւ …
ԻՆՔԸ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ Է ԴՐԱՆ Հուն 25,2013 00:00 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածություն չի առաջադրել՝ խուսափելով հասարակության մեջ քաղաքացիական բախում առաջացնելու հնարավորությունից. «Պարոն Ծառուկյանը, վերլուծելով, նաեւ քննարկելով հնարավոր սցենարները՝ ընտրության եւ հետընտրական, խուսափեց հասարակության մեջ լարում, բախում առաջացնելու հնարավորությունից: Մի որոշում, որն ուղղված …
18 Նոյեմբեր 20:51 Գնել Սանոսյանը սխալ է զեկուցել Փաշինյանին. որն է եղել ՏԿԵ նախարարի պաշտոնանկության պատճառը
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան