ՄԻԱՅՆ ՓԱՍՏԵՐՈՎ Դեկ 27,2013 20:36 Երեկ, ամփոփելով անցնող տարին, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե այս տարին Հայաստանի համար արդյունավետ եւ հաջողված է` չնայած առկա խնդիրներին: Ապա անդրադառնալով իշխանության հասցեին հնչող քննադատությանը` հավելել է. «Իհարկե, ընդդիմության գործը պետք է քննադատելը լինի, բայց երբ քննադատությունն իր մեջ որեւէ փաստ չի ներառում, այն նմանվում է մանկապարտեզի»: Միանգամայն համաձայն ենք ՀՀԿ …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Դեկ 26,2013 17:43 Լուսանկարն արվել է Ծաղկաձորում Ծաղկաձորում կարծես Ձմեռ պապիկների շքերթ է կազմակերպվել: Նրանք համախմբվել եւ նստել են ճոպանուղին ու փորձում են գոնե այս կերպ լիցքաթափվել, հակառակ դեպքում մայրաքաղաք հասնելուն պես պետք է մխրճվեն տիրող գաղջ մթնոլորտում:
Դեկ 26,2013 17:39 ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունն իր աշխատողին ծառայողական գործուղման է ուղարկում, ապա նա կարո՞ղ է հրաժարվել դրանից, թե՞ դա պարտադիր է: Հասմիկ Աբովյան (35 տարեկան, տնտեսագետ) ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի նախատեսում աշխատողին ծառայողական գործուղման ուղարկելու դեպքում նրա համաձայնությունը ստանալու գործատուի պարտականությունը: ԱՕ 209-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է միայն, որ իրենց համաձայնությամբ գործուղման են ուղարկվում հղի …
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ 2014-ԻՆ ԷԼ Է ԱԿՏԻՎ ԳՈՐԾԵԼՈՒ Դեկ 26,2013 17:31 Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց 2013թ. ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքները, ինչպես նաեւ 2014-ի առաջնահերթությունները: Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովը 2013-ին շարունակել է իր ակտիվ գործունեությունը, որի ընթացքում բացահայտվել են գերիշխող դիրքի չարաշահումների բազմաթիվ դեպքեր, մասնավորապես դեղերի ներմուծման եւ իրացման, ջրամատակարարման եւ երկաթուղային տրանսպորտի, քաղաքային հեռախոսակապի, միջմարզային ուղեւորափոխադրումների բնագավառներում: Չարաշահող տնտեսվարողները …
ԿՏՈՒԳԱՆՎԻ Դեկ 26,2013 17:02 «Դվին» հյուրանոցում մինչեւ տարեվերջ ներդրումներ չկատարելու դեպքում գնորդը կտուգանվի չներդրված գումարի մոտ 6 տոկոսի չափով: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Հիշեցնենք, որ «Դվին» հյուրանոցը 3 մլն դոլարով վաճառվել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը: Եվ 2013-ին կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ հյուրանոցի գնորդը պարտավորվել …
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ Դեկ 26,2013 16:56 Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու 4 հասցեում գտնվող չորս ընկերությունների գործունեությունը խաթարվել է, քանի որ նրանք չեն կարողանում օգտվել դեպի իրենց արտադրական տարածքներ տանող ընդհանուր օգտագործման ճանապարհից: Բանն այն է, որ ճանապարհն այս պահին երկաթներով փակ է: Այն փակել է նույն հասցեում գտնվող «Լոգիստիկ» ՓԲԸ-ի նոր սեփականատեր Միխայիլ Հարությունյանը, որը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է եւ …
ԴԱՏԱՐԿՎՈՂ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՆ Դեկ 26,2013 16:52 Տավուշի մարզի Բերդի շրջանի Այգեպար գյուղը խորհրդային տարիներին եղել է բանվորական ավան, այստեղ գործել են ծխախոտի ֆերմետացիոն ձեռնարկություն, պահածոների եւ գինու գործարաններ, օդանավակայան: Հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելուց հետո սահմանագոտում գտնվող օդանավակայանն ու պահածոների գործարանն անգործության են մատնվել, ծխախոտի ֆերմետացիոն գործարանն ավերված վիճակում է, գինու գործարանը քիչ քանակությամբ խաղող է ընդունում: 638 բնակիչ ունեցող Այգեպարի անգործության մատնված, …
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ Դեկ 26,2013 16:42 ԵՐԿՈՒ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿ» Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, «Ֆլորենս» ռեստորանային համալիրում կայացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության կազմակերպած Հայաստանի լավագույն տասը մարզիկների մեծարման երեկոն: Հիշեցնենք, որ նախարարության կողմից անցկացված հարցման արդյունքում տասնյակում հայտնվել են երկու ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը եւ Յուրա Մովսիսյանը, ինչպես նաեւ մեկ սամբիստ, ովքեր չկան Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի 10 լավագույն մարզիկների թվում: Ավելացնենք, …
«ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆԲԱՐԵԽՂՃՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ» Դեկ 26,2013 16:34 2013թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը, շուրջ 11 ամիս պայքարելուց, 2 անգամ փորձաքննության արդյունքները բողոքարկելուց հետո ապացուցեց, որ «Արաբկիր» բ/կ-ի բժիշկներն են մեղավոր եղել իր դստեր մահվան մեջ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեորգին ասաց, որ ինքը դատի է տալու «Արաբկիր» բ/կ-ին: Եվ այսպես, ինչպե՞ս է սկսվել պատմությունը. Լիայի ծնողները 2012թ. …
ԻՆՉՈ՞Ւ ՉԿԱՆԽՎԵՑ ԴԻԼԻՋԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ Դեկ 26,2013 16:28 Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Դիլիջանի բժշկական կենտրոնում մահացել է Դիլիջան քաղաքի բնակիչ 33-ամյա Նավասարդ Աբգարյանը: Բ/կ-ի վիրաբույժներն ասացին, որ նա հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, նրա հարազատները Երեւանից բժիշկների խումբ են հրավիրել, սակայն նրանք եւս անկարող են եղել փրկել Նավասարդի կյանքը: Նավասարդ Աբգարյանը հրազենային բազմաթիվ վնասվածքներ է ստացել, նաեւ դեմքին՝ դանակի հարված: Նա Դիլիջանի …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
25 Դեկտեմբեր 17:53 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի հորը պատկանող ընկերությունը թալանել են․ ինչ է կատարվում «Զիգզագ»-ի շուրջ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը