ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ 128-ՐԴ ՏԵՂՈՒՄ Սեպ 10,2013 00:00 ՄԱԿ-ի ներկայացուցիչները հրապարակել են ամենաերջանիկ երկրների ամենամյա ցանկը: Աշխարհի 156 երկրների՝ «Երջանկության ինդեքս»-ում Հայաստանը զբաղեցրել է 128-րդ հորիզոնականը: Թուրքիան 77-րդ հորիզոնականում է, Իրանը՝ 115-րդ, Ադրբեջանը՝ 116-րդ, Վրաստանը՝ 134-րդ, իսկ Ռուսաստանը՝ 68-րդ: Ցանկը կազմելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ, օրինակ՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, առողջ կյանքի տեւողությունը, կոռուպցիայի ընկալումը, կյանքում ազատ ընտրություն կատարելու հնարավորությունը …
ԼՈՒՐԵՐ Սեպ 10,2013 00:00 ԿՈՎԵՐԸ՝ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆԵրեկ՝ առավոտյան, Նոյեմբերյան քաղաքում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան հարվածել է կովի: Հարվածի ուժն այնքան մեծ է եղել, որ մեքենայի ռադիատորը վնասվել է, իսկ կովը՝ փռվել ճանապարհին: Ավտոմեքենայի առաջամասը ջարդվել է, լուսարձակների ապակու կտորները թափված են միջպետական ճանապարհի ասֆալտին: Իսկ դժբախտ կենդանուն հավանաբար հարկադիր մորթի են ենթարկել: Բազմիցս նշել ենք, որ Նոյեմբերյանում, …
ՄԱՐԶԱԿԱՆ Սեպ 10,2013 00:00 ԱՎԱԳԻ ԹԵՎԿԱՊԸ ԿԿՐԻ ՀԵՆՐԻԽԸՖուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում խոսեց այսօր՝ ժամը 20-ին, «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպման մասին։Երբ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչ է հարկավոր մեր հավաքականին եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար, գլխավոր մարզիչը պատասխանեց, որ մտածում են միայն Դանիայի հետ խաղի մասին: Չեխիայի հետ կայացած ծանր հանդիպումից հետո …
ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ՏՆԵՐՆ ՈՒ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ Սեպ 10,2013 00:00 ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի եզդիներն իրենց տները վաճառում են այլ երկրներում մշտական բնակություն հաստատելու նպատակով: Պատճառները բազմաթիվ են: ՀՀ եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքով՝ եզդիներն արտագաղթում են, քանի որ այստեղ՝ Հայաստանում, նրանք այլեւս չեն կարողանում ընտանիք պահել: Եզդիների արտագաղթելու պատճառներից մեկն էլ անասնակերի ու ամառային արոտավայրերի վարձերի թանկացումն է, ինչի արդյունքում եզդիները չեն …
ՀԱՎԵՐԺ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ Սեպ 10,2013 00:00 21-րդ դարում աշխարհը սրընթաց զարգացում է ապրում, եւ յուրաքանչյուր բնագավառում կիրառվում են նորագույն ու առավել արդյունավետ տեխնոլոգիաներ, սակայն Երեւանի քաղաքապետարանը շարունակում է աշխատել անցած դարի կեսերի այնպիսի մեթոդներով, որոնք շատ երկրներում արդեն մոռացված են: Այն դեպքում, երբ բոլոր նորմալ երկրներում ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են ընդամենը մի քանի օրվա ընթացքում, Երեւանում որեւէ պողոտա կոսմետիկ վերանորոգելու համար …
ԱՆԻՄԱՍՏ ՈՐՈՇՈՒՄ Է, ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻՆ Սեպ 10,2013 00:00 Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել սահմանված հսկողությունը եւ շարունակել համապատասխան միջոցներ ձեռնարկել ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով: Ասել է թե՝ Տ. Մարգարյանը ոչ միայն խլեց ոստիկանության հացը` վճարովի կայանատեղիներ պատրաստելու եւ զուգահեռ տուգանելու առումով, այլեւ վայիս եղավ մյուս կայանատեղիների հսկիչների օրվա հացին: Բացի սա, սեպտեմբերի 1-ից …
ԲՈԼՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԻԹԵՉՅԱՆԸ Սեպ 10,2013 00:00 Վիգեն Չիթեչյանի մասին խոսելիս մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մտերմաբար ասաց. «Վիգենը մերն է ու բոլոր իշխանություններինը»: Գուցե սա դիվանագետին տրված լավագույն գնահատական համարենք, քանզի, ըստ տրամաբանության, նա ծառայում է ոչ թե կոնկրետ իշխանության, այլ հայոց պետականությանն ու մեր դիվանագիտությանը: Բայց ամեն ինչ այլ է մեր իրականությունում, որտեղ շատ վաղուց է ընդունված՝ ով մեզ հետ չէ, …
Սեպ 10,2013 00:00 ««Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը որեւէ ծառայություն քաղաքացիներին չի տրամադրում, փոխարենը տրամադրում է Երեւանի քաղաքապետարանին»: Վազգեն Հարությունյան «Թերթ» Իրենք իրենց բերանով էլ խոստովանում են, որ քաղաքացիներին որեւէ ծառայություն չեն մատուցում, այլ միայն քաղաքապետարանին են գոհացնում: Այդ դեպքում քաղաքապետարանն էլ թող վճարի իրեն մատուցվող ծառայությունների համար: Ինչո՞ւ պետք է վարորդները վճարեն, երբ դրա դիմաց ոչինչ չեն ստանում: …
Սեպ 10,2013 00:00 «Ճիշտն ու սխալը որոշողը ես չեմ»: Գրիգորի Մարգարյան «ԳԱԼԱ» Եթե ԱԺ պատգամավորն իրեն չի համարում ճիշտ ու սխալ որոշող, այսինքն՝ ինքն իրեն զրկում է սեփական կարծիք ունենալու եւ այդ կարծիքը ներկայացնելու հնարավորությունից, ապա հարց է առաջանում. ուրիշ ինչո՞վ են զբաղվում նման պատգամավորները, եւ ո՞րն է առհասարակ նման օրենսդիրներ ունենալու օգուտը: Նորություն չէ, որ պատգամավորների մեծամասնությունը …
Սեպ 10,2013 00:00 «Այնպես չէ, որ ափալ-թափալ են եղել հանդիպումները. ես համոզված եմ, որ Մաքսային միությանն անդամակցելը բխում է մեր երկրի շահերից»: Հովիկ Աբրահամյան «168 ժամ» Շարունակվում է արդարացումների շղթան: Սերժ Սարգսյանին հերթով արդարացնում են ՀՀԿ-ականները, յուրաքանչյուրն իր ոճի մեջ, ԱԺ նախագահն էլ՝ իր «տնավարի» ձեւերով, «ափալ-թափալ»-ներով: Նման դեպքերում պարտադիր պետք է շեշտել երկրի շահերի մասին, որ ցանկացած …
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը