Ագրարային համալսարանի դասախոսը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին Սեպ 04,2013 11:47 Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` սեպտեմբերի 3-ին, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենդանիների բուծման եւ կերակրման ամբիոնի դասախոս, դոցենտ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու` նույն համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արամ Մուրադյանը: ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արամ Մուրադյանը վերոնշյալ համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտում քաղաքացի …
Սերժ Սարգսյանը ցավակցել է Լեւոն Անանյանի մահվան առթիվ Սեպ 04,2013 11:37 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ցավակցական հեռագիր է հղել Անանյանների ընտանիքին՝ Հայաստանի գրողների միության նախագահ, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ: “Մեծ է նրա ավանդը մեր լրագրության, հրապարակախոսության, թարգմանական գրականության հարստացման, ինչպես նաեւ հրատարակչական եւ գրական կյանքի կազմակերպման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում Լեւոն Անանյանի ընտանիքին, հարազատներին եւ …
Վթար Գրիբոյեդով գյուղի մոտ. Կան տուժածներ Սեպ 04,2013 11:09 Սեպտեմբերի 3-ին, ժամը 21.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին – Մարգարա ավտոճանապարհի 8-րդ կմ-ում “ՎԱԶ-2101” մակնիշի 90AV077 պ/հ ավտոմեքենան բախվել է “Տրակտոր” մակնիիշի E302 պ/հ ավտոմեքենային, ինչից “ՎԱԶ-2101” մակնիշի ավտոմեքենան …
Հայկական ժամանակ.Կարֆուր-ին տեղ է հատկացվել Երեվան մոլ-ում Սեպ 04,2013 11:04 “Այս օրերին Երևանի Արշակունյաց պողոտայում մեծ թափով ընթանում է “Երևան մոլ” առևտրի և զվարճանքի կենտրոնի շինարարությունը”,-գրում է “ՀԺ”-ն: “Բացումը նախատեսվում է հոկտեմբերին: Կառույցի սեփականատերերի անունները պաշտոնապես չեն ասվում, սակայն ոչ պաշտոնապես շրջանառվում են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և “Կերամիկա” ՍՊԸ տնօրեն Նորայր Խաչատրյանի անունները որպես “Երևան մոլի” սեփականատերեր: “Հայկական ժամանակ” օրաթերթին երեկ ՊԵԿ-ի լրատվության բաժնից …
Ժողովուրդ. Արմեն Ռուստամյանը չի կատարել իր խոստումը Սեպ 04,2013 10:57 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով վերջերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախաձեռնել Է ԱԺ ոչ կոալիցիոն ուժերի անունից քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի մասին մի հայտարարություն տարածել։ “Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, որ հայտարարությունը պիտի ստորագրեին ՀԱԿ–ից՝ Լ. Զուրաբյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, “Ժառանգություն”-ից՝Ռուբիկ Հակոբյանն ու ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը։ Սակայն հայտարարության տակ ստորագրել են բոլորը, բացի ՀՅԴ-ական Ռուստամյանից։ “Ժողովուրդ”-ին հայտնի …
ՀԺ. Եվրոպայից սկսել են հայ պաշտոնյաներին բացատրել վտանգը Սեպ 04,2013 10:45 “Երեկ Մոսկվայում՝ Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության մասին սենսացիոն հայտարարությունից հետո, Եվրամիությունից անմիջապես կապվել են հայ պաշտոնյաների հետ՝ բացատրելու, թե դա ինչ հետևանք կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության վրա։ Այս մասին մեր թղթակցին հայտնել է Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն։ Հարցին, թե ինչպես կազդի Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԵՄ Ասոցացման համաձայնագրի …
Առավոտ. Ոստիկանապետը պաշտոնազրկել է ու նույն օրը նշանակել նույն պաշտոնում Սեպ 04,2013 10:40 “ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 29-ին, հրաման Էր ստորագրել աշխատանքից ազատել Գյումրու Մուշ բաժնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին և ուղարկել կադրերի ռեզերվ։ Սակայն, ինչպես տեղեկացնում են aravot. am-ի ոստիկանական աղբյուրները, գեներալ-լեյտենանտը հենց նույն օրը դարձյալ փոխել է իր որոշումը ու Ս. Մարտիրոսյանին թողել է իր պաշտոնում։ “Ճիշտ է, նրան հանեցին, բայց ինքը …
Ժողովուրդ. Պետեկամուտների Գագիկն այսուհետ քլնգելու է իրեն ոչ ցանկալի մարդկանց Սեպ 04,2013 10:31 “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը (“Տամոժնի Գագոն”) պատրաստվում է սեփական լրատվական կայք բացել։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. “Մեր տեղեկություններով, կայքն արդեն գրանցվել է, ու մտադիր են առաջիկայում առավել ակտիվ գործունեություն ծավալել։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Գ. Խաչատրյանին հատկապես բարկացրել է այն, որ հայրենի իշխանության գրեթե բոլոր …
Հրապարակ. Վարչապետի ու ԱԺ նախագահի հարաբերությունները կրկին սրվել են Սեպ 04,2013 10:25 “Վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները կրկին սրվել են։ Ըստ իշխանական աղբյուրների, Արգամիչը նոր մարտավարություն է մշակում “թշնամուն” վերջնականապես գահընկեց անելու համար։ Լուրեր են շրջանառվում, թե նա ընդդեմ վարչապետի իր շուրջն է համախմբում պատգամավորների, որոնց հետ քննարկում է հետագա անելիքները։ Լավատեղյակների խոսքով, այն լինելու է առանձին հարվածներով, ընդ որում՝ յուրաքանչյուրը հարվածելու …
ՀԺ. Ալրաղացի Լյովիկի հյուրանոցը եվս երեք տարով կազատվի ԱԱՀ-ից Սեպ 04,2013 10:23 ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում որոշում կընդունի “Ախթամար” հյուրանոցային համալիրին ևս երեք տարով ավելացված արժեքի հարկից ազատելու մասին։ “Ախթամարը” պատկանում է հայտնի Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին։ Ալրաղացի Լյովիկի այս “օբեկտը” կառավարությունից հարկային արտոնություն Է ստանում արդեն երրորդ անգամ։ Պաշտոնապես ձևակերպվում է, որ “Ախթամարը” նպաստում Է զբոսաշրջության զարգացմանը, աշխատատեղեր Է ստեղծում և այլն։ Բայց փաստն …
11:01 «Գրեցիայից Արամո», «Չերեմուշկեցի Պրո». Արմավիրում քրեական հեղինակություների գործողություններ են կանխվել. ինչ կապ ունի ադրբեջանցին
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
13:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դուք գրկախառնվել եք հեղինակություն Բանդուրյանի հետ. Հարց՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուին
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը