Փետ 26,2014 21:20 ԼՈՒՐ ԿԱԴՐ Լուսանկարն արվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը եւ այլք: Ինչպես երեւում է, Հայաստանը հատկապես վերջին շրջանում դարձել է անիմաստ խորհրդակցություններով հագեցած առօրյայի «սեփականատեր»: …
Փետ 26,2014 21:17 «ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ» Փետրվարի 20-ին աշխարհահռչակ հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ առանց նոտաների կատարեց Նիկոլո Պագանինիի բոլոր վեց կոնցերտները եւ սպասում է իր ռեկորդի հաստատմանը Գինեսի ռեկորդների գրքի գրանցման կոմիտեի կողմից։ Այդ իրադարձության մասին զրուցեցինք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի …
Փետ 26,2014 21:01 ԴԵՐՈՆ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ՀՀԿ-Ի ՏՎԱԾ ԽՈՍՏՈՒՄԸ Այս տարվա մարտի 1-ից Երեւանի պոլիկլինիկաներում ամբուլատոր ծառայությունների մի մասը դառնալու է վճարովի, այսինքն՝ գործելու է համավճարի սկզբունքը: Ծրագիրն այս պահին կիրառվելու է միայն Երեւանում: Սակայն առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը քաղաքական հարթության մեջ է դիտարկում այս խնդիրը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա մտահոգվեց` նշելով. «Ի՞նչ եղավ, չէ՞ որ 5-6 …
Փետ 26,2014 20:49 ՈՐՈՏԱՆԻ ՀԷԿ-Ի ՈԴԻՍԱԿԱՆԸ Որոտանի հէկ-ի վաճառքի գործարքը լի է մութ կողմերով, եւ պատահական չէ, որ իշխանությունները փորձում են իրարամերժ հայտարարություններ անելով թաքցնել այս գործարքի մանրամասները: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեռ փետրվարի 5-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, թե վաճառվել են ոչ թե Որոտանի հէկ-ի բաժնետոմսերը, այլ ընկերությանը պատկանող գույքը: «Գույքը վաճառել ա «Որոտան» ՓԲԸ-ն: …
Փետ 26,2014 20:45 ԵՎՐՈՊԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԲՈՂՈՔԻՆ «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ հայաստանյան մի շարք դատավորներ, դժգոհելով իրենց չգնահատված կարգավիճակից ու նաեւ ապագայի նկատմամբ ունեցած անապահովության զգացողությունից, դիմում էին գրել համաշխարհային ու եվրոպական դատավորների միությանը: Եվ ահա, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, Եվրոպական դատավորների միությունն արձագանքել է հայաստանյան դատավորներին: Հիշեցնենք, որ ըստ այդ փաստաթղթի՝ դատավորներն իրենց գործընկերների ուշադրությունն էին …
Փետ 26,2014 20:38 Ո՞Վ Է ՊԱՐՏԱԿՈՒՄ «ՆԱԻՐԻՏ»-Ի ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ Խորհրդարանական չորս խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, իսկական գլխացավանք են դարձել իշխանությունների համար: ԱԺ-ում օրենսդրական նախագծերի քննարկումները պարբերաբար վերածվում են իշխանությունների հասցեին ամենասուր քննադատությունների: Հերթական առիթը ստեղծվել էր երեկ, երբ ԱԺ-ում արտահերթ կարգով քննարկվում էր «Նաիրիտ» գործարանի մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն …
Փետ 26,2014 20:32 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՍԱՎ ԱԴԿ-ԻՆ ՀՀ կառավարությանը անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անհաջող փորձից հետո տեղեկություններ տարածվեցին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշել է առանձին հանդես գալ այդ առաջարկով: Կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը որոշում է կայացրել հենց իրենց կուսակցության անունից, բոլորից անկախ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնել, քանի որ ԱԺ ոչ իշխանական ուժերին դա …
Փետ 26,2014 20:10 1992Թ. ԱՅՍ ՕՐԸ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ԽՈՋԱԼՈՒՆ Հայաստանի համար փետրվարի 26-ը նշանավորվում է Խոջալուի ազատագրումով: 1991թ. գարնանից ի վեր ԼՂՀ բնակավայրերը ադրբեջանական օմօնականների կողմից պարբերաբար ենթարկվում էին հարձակումների: Սպանվել էին ավելի քան 20 հայազգի խաղաղ բնակիչներ, առեւանգվել՝ հարյուրավոր մարդիկ, եւ իրավիճակը գնալով ավելի էր վատթարանում: Ավելին՝ Խոջալուից ադրբեջանցիները ռմբակոծում էին հայկական շրջակա բոլոր գյուղերը: Եվ ահա որոշում …
12 Մայիս 20:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զգո’ն եղեք, պետությունն ու բանկը վերջինն են ձեզ օգնության հասնելու. մեդիափորձագետ
12 Մայիս 16:39 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում
05 Մայիս 17:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2-ամյա երեխայի անհետացման դեպքով uպանnւթյան հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
07 Մայիս 19:09 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծնողներին զանգել են, երեխայի մասին կեղծ տեղեկություն տվել․ ինչ է այս պահին կատարվում Մարմարիկում
05 Մայիս 17:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2-ամյա երեխայի անհետացման դեպքով uպանnւթյան հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
07 Մայիս 19:09 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծնողներին զանգել են, երեխայի մասին կեղծ տեղեկություն տվել․ ինչ է այս պահին կատարվում Մարմարիկում