Արամ Հարությունյանն աշխատանքի չի ներկայանում․ «Հայկական ժամանակ» Ապր 26,2014 08:40 ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը աշխատանքի չի ներկայանում, ինչը նախարարությունում կապում են այն բանի հետ, որ արդեն իսկ հաստատապես որոշված է, որ նա չի վերանշանակվելու նախկին պաշտոնում։
Սպասվում է անձրև և ամպրոպ Ապր 26,2014 08:31 Ապրիլի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին տեղումների հավանականությունը փոքր է : 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գեղարքունիքի մարզպետից բացի «վտանգավոր գոտում» են նաեւ Վայոց Ձորի, Արմավիրի եւ Տավուշի մարզպետները․«Հրապարակ» Ապր 26,2014 08:29 Մարզպետներից ամենաանհանգիստը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է, քանի որ այդ պաշտոնին աչք ունի Սեւանի քաղաքապետ, նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը՝ Ուդոն, ով Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է, եւ նրա շնորհիվ էր, որ քաղաքապետի պաշտոնը ստացավ։
Հայաստանից հիմնականում հեռանում են ցամաքային ճանապարհով․ «Ժողովուրդ» Ապր 26,2014 08:20 Այս տարվա առաջին կիսամյակում միայն օդային ճանապարհով Հայաստանից հեռացել է 23 հազար 621 մարդ: «Ժողովուրդ»-ը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացավ, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 186 հազար 493 մարդ եւ ժամանել՝ 164 հազար 807-ը:
Արդյո՞ք ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը մինչեւ վերջ անկեղծ էր․ «168 ժամ» Ապր 26,2014 08:12 Հնարավոր է, որ երկուշաբթի օրը Հովիկ Աբրահամյանը հայտարարի, որ ինքը կողմ է «պարտադիր» բաղադրիչն օրենքից հանելուն, եւ կստացվի, որ քառյակը եւ վարչապետը համախոհներ են։ Դրանից հետո քառյակը կարող է հանդես գալ հայտարարությամբ, որով կտեղեկացնի, որ իրենց կազմն ընդլայնվել է, եւ իրենք այլեւս հանդես են գալու որպես հնգյակ
Արմեն Մովսիսյանն ուզում է աշխատել Հովիկ Աբրահամյանի կառավարությունում․ «Ժամանակ» Ապր 26,2014 07:59 «Ժամանակի» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը վերադարձել է Չեխիայից, ուր գտնվում էր աշխատանքային այցով, եւ այսօր հնարավոր է նոր նշանակումներ լինեն կառավարության դեռեւս թափուր պաշտոններում։ Նշենք նաեւ, որ այսօր կայանալու է ՀՀԿ ԳՄ նիստը:
Էկոնոմիկայի նախարարությունում անգլերեն եւ ֆրանսերեն են սովորում․ «Ժողովուրդ» Ապր 26,2014 07:45 Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում աշխատակիցներին սկսել են սովորեցնել անգլերեն ու ֆրանսերեն: Ավելին՝ այդ նպատակով 2013թ. տարեվերջին ՀՀ պետական բյուջեից 710 հազար դրամ է ծախսվել: Նախարարության 15 աշխատակից սովորել է անգլերեն, 2 աշխատակից էլ՝ ռուսերեն:
Պարտադիր կուտակայինը չվճարելու համար քաղաքացիներն ու գործատուները չեն տուգանվի․ «Հայկական ժամանակ» Ապր 26,2014 07:31 Կառավարությունը Աժ է ուղարկել մի նախագիծ, որով ընդամենը կասեցվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածը, որով նախատեսվում է պատասխանատվություն՝ օրենքի դրույթները խախտելու համար։ Այսինքն, այս նախագծի ընդունման դեպքում պարտադիր կուտակայինը կգործի, բայց այն չվճարելու համար քաղաքացիներն ու գործատուները չեն տուգանվի:
«Աշտարակի ձոր» ռեստորանի սեփականատիրոջ եւ Աղվան Հովսեփյանի միջեւ լուրջ հակասություններ եղել․ «Հրապարակ» Ապր 26,2014 07:21 Հովսեփյանն իր խնամու՝ Գարեգին Նուշիկյանի անվամբ էր ձեւակերպել փայաբաժինը եւ, բանավոր պայմանավորվածությամբ, պետք է մոտ 1,5 միլիոն դոլարի ներդրում կատարեր, սակայն հիմնականում չէր արել, ինչի պատճառով Ձորի Կարիկի ֆինանսական վիճակը վատացել էր:
15 Փետրվար 23:10 Պետությանն է վերադարձվել 16 հազար ԱՄՆ դոլարանոց Range rover մեքենա․ ո՞ւմ է այն պատկանում
15 Փետրվար 22:27 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
12 Փետրվար 21:05 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
15 Փետրվար 22:27 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ