Արմեն Մովսիսյանն ուզում է աշխատել Հովիկ Աբրահամյանի կառավարությունում․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը վերադարձել է Չեխիայից, ուր գտնվում էր աշխատանքային այցով, եւ այսօր հնարավոր է նոր նշանակումներ լինեն կառավարության դեռեւս թափուր պաշտոններում։ Նշենք նաեւ, որ այսօր կայանալու է ՀՀԿ ԳՄ նիստը։ Տեղեկություն կա, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում  ցանկանում է տեսնել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, ով բնապահպանության նախկին նախարարն էր եւ ում ընտանիքն են պատկանում որոշ հանքեր։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանին երեկ «Ժամանակը» խնդրեց հստակություն մտցնել իր հետագա պաշտոնավարման հետ կապված։ «Կուսակցությունը ինչպես որոշի, այնպես էլ կլինի»,-  հայտարարեց Մովսիսյանը։ Մեր հարցին՝ իսկ ինքը կցանկանա՞ աշխատել Հովիկ Աբրահամյանի կառավարությունում, Մովսիսյանը պատասխանեց՝ այո»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս