«Աշտարակի ձոր» ռեստորանի սեփականատիրոջ եւ Աղվան Հովսեփյանի միջեւ լուրջ հակասություններ եղել․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատեր Կարեն Գեւորգյանը եւ նրա ռեստորանի 50 տոկոսի փայատեր Աղվան Հովսեփյանն ամիսներ առաջ լուրջ հակասություններ ունեին:

Հովսեփյանն իր խնամու՝ Գարեգին Նուշիկյանի անվամբ էր ձեւակերպել փայաբաժինը եւ, բանավոր պայմանավորվածությամբ, պետք է մոտ 1,5 միլիոն դոլարի ներդրում կատարեր, սակայն հիմնականում չէր արել, ինչի պատճառով Ձորի Կարիկի ֆինանսական վիճակը վատացել էր: Մոտ 1 շաբաթ առաջ ռեստորանը վաճառվել է ծնունդով աշտարակցի, Ռուսաստանում բիզնես ունեցող մի երիտասարդի՝ Լեւոն անունով: Նոր սեփականատերը նորոգում է սկսել եւ պատրաստվում է մայիսի 1-ին բացում անել»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:  




Լրահոս