Հայաստանից հիմնականում հեռանում են ցամաքային ճանապարհով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա առաջին կիսամյակում միայն օդային ճանապարհով Հայաստանից հեռացել է 23 հազար 621 մարդ: «Ժողովուրդ»-ը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացավ, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 186 հազար 493 մարդ եւ ժամանել՝ 164 հազար 807-ը: Ասել է թե՝ բացասական մնացորդը կամ արտագաղթածների թիվը կազմել է 21 հազար 686 մարդ: Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 4 հազար 832 եւ վերադարձել՝ 2 հազար 897 մարդ, բացասական մնացորդը՝ 1935 հոգի: Նշենք, որ սա արտագաղթի ամբողջական պատկերը չէ. Հայաստանից հիմնականում հեռանում են ցամաքային ճանապարհով, գերազանցապես՝ Բագրատաշենի ու Բավրայի անցակետերով՝ Վրաստանով մեկնելով ՌԴ կամ ԱՊՀ այլ երկրներ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս