Արդյո՞ք ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը մինչեւ վերջ անկեղծ էր․ «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. Երեկ խորհրդարանական քառյակը հերթական նիստն էր գումարել, որի արդյունքում որոշվել է, որ քառյակը շարունակելու է  գործել եւ  շարունակելու է հանրությանը հուզող խնդրների լուծման նպատակով հանդես ալ համատեղ նախաձեռնություններով։

Երեկ այս մասին ավետեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը։
Բայց արդյոք Ստեփան Մարգարյանը մինչեւ վերջ անկեղծ է, երբ ասում է, որ քառյակը գործում է։ Իսկ միգուցե սա այն քառյակը չէ, որ կար մեկ ամիս առաջ։ Ինչո՞ւ ենք այդպես ասում, որովհետեւ խնդիրները, որ դրել էր իր առջեւ այն քառյակը, որը գործում էր մինչեւ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, բոլորովին այլ էին, քան այն խնդիրները, որոնք քառյակը փորձում է լուծծել այժմ։
Երեկ քառյակի հանդիպմանը մասնակցում էր նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, եւ քառյակի անդամները նրա հրաժարականը պահանջելու փոխարեն նրա հետ քննարկել են օրենքում փոփոխություններ կատարելու  հարցը։ Նրանք վարչապետ Աբրահամյանին առաջարկել են օրենքից հանել «պարտադիր» բառը, Աբրահամյանն էլ խոստացել է այդ առաջարկը քննարկել եւ պատասխանել։

Հնարավոր է, որ երկուշաբթի օրը Հովիկ Աբրահամյանը  հայտարարի, որ ինքը  կողմ է «պարտադիր» բաղադրիչն օրենքից հանելուն, եւ կստացվի, որ քառյակը եւ վարչապետը համախոհներ են։ Դրանից հետո  քառյակը կարող է հանդես գալ հայտարարությամբ, որով կտեղեկացնի, որ իրենց կազմն ընդլայնվել է, եւ իրենք այլեւս հանդես են գալու որպես հնգյակ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս