Արմեն Մովսիսյանը խոստացել ու չի վճարել. «Ժողովուրդ» Ապր 05,2014 10:17 «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստացել էր շաբաթվա վերջին վճարել աշխատավարձերը: Սակայն, երեկ «Ժողովուրդ»-ը աշխատակիցներից տեղեկացավ, որ նրանք աշխատավարձ չեն ստացել, ավելին՝ հույս էլ չունեն, որ ստանալու են:
Սերժ Սարգսյանը «հարվածը» փոխանցեց կառավարությանը Ապր 05,2014 10:00 Տիգրան Սարգսյանը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել:
«Մարդիկ կլինեն, որ իրենց բարոյական կերպարի ներգրկումով իրավունք ունեն չգնահատել մարդու աշխատանքը». «Չորրորդ իշխանություն» Ապր 05,2014 09:58 Անդրադառնալով հետագայում Տիգրան Սարգսյանին նաեւ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին՝ Գալուստ Սահակյանը հայտարարել է. «Կարծում եմ, որ մա։րդիկ կլինեն, որ իրենց բարոյական կերպարի ներգրկումով իրավունք ունեն չգնահատել մարդու աշխատանքը, բայց դա չի նշանակում, որ դա դատապարտման ենթակա է:
Փակ շուկայի առնետավազքը շարունակվում է. «Ժամանակ» Ապր 05,2014 09:42 Փակ շուկայի հետնամասում Սամվել Ալեքսանյանի կամայականությունները շարունակվել են սեփական տների տարածքների հաշվին, որտեղ քանդել են նաեւ սեփական տների հիմքերը: Գոյացած խոր փոսերը, ջրի կուտակումը չի հուզում Փակ շուկայի սեփականատիրոջը, որը տարածքը խոստացավ մաքրել առնետներից, բայց, ինչպես տեսնում ենք, մոռացավ:
Վարչապետի հավանական թեկնածուն` Հովիկ Աբրահամյանը. «Ժողովուրդ» Ապր 05,2014 09:22 Հայաստանում այս օրերին քննարկվող թիվ մեկ թեման ՀՀ ապագա վարչապետի հարցն է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշանակումը կլինի մյուս շաբաթ: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա երեկ ողջ օրվա ընթացքում դարձյալ շրջանառվում էին 3 անուններ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան: Իշխանական կուլիսներում պտտվող լուրերի համաձայն՝ այս երեք թեկնածուներից այս պահին առավել հավանականը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նշանակումն է:
Կապան քաղաքում ակտիվացել է սողանք (լրացված) Ապր 05,2014 09:20 Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը
Տիգրան Սարգսյանի ամենամեծ ծառայությունը իր հրաժարականով Հայաստանի քաղաքական համակարգի դիմակազերծումն է. «168 ժամ» Ապր 05,2014 09:12 Տիգրան Սարգսյանի ամենամեծ ծառայությունը, թերևս, իր հրաժարականով Հայաստանի քաղաքական համակարգի դիմակազերծումն է։ Ընդամենը 10 օր հետո իշխանության հետ միևնույն արժեքային համակարգը կրող, միևնույն արտաքին կենտրոններից ղեկավարվող կամ նրանց հետ «ճշտվող» բոլոր կամ գրեթե բոլոր ուժերը կլինեն միևնույն կաթսայում։ Բացառություն կարող է կազմել միայն ՀԱԿ-ը, որը տիտղոսային ընդդիմության կարգավիճակի դիմաց՝ զանազան զարտուղի ճանապարհներով կօգտվի կաթսայից, կամ, ինչպես ընդունված է ասել, իշխանական կերակրատաշտի այլընտրանքային ծորակից։
Տիգրան Սարգսյանի ճակատագիրը դեռ անորոշ է. «Հայկական ժամանակ» Ապր 05,2014 08:50 Այս պահին դեռ անորոշ է, թե ինչով է զբաղվելու այսուհետ ՀՀ այլևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Պաշտոնանկությունը այնքան անակնկալ է եղել, որ նա իր ապագա պլանները կառուցելու ուղղությամբ որևէ քայլ չի արել։
Սպասվում է փոփոխական եղանակ Ապր 05,2014 08:40 Ապրիլի 5-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ
21 Հունվար 16:12 Փամփուշտներով ատրճանակով տղամարդու են հայտնաբերել «Զվարթնոց» օդանավակայանում. ով է նա
16 Հունվար 15:14 Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է միանալ գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից