Վարչապետի հավանական թեկնածուն` Հովիկ Աբրահամյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս օրերին քննարկվող թիվ մեկ թեման ՀՀ ապագա վարչապետի հարցն է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշանակումը կլինի մյուս շաբաթ: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա երեկ ողջ օրվա ընթացքում դարձյալ շրջանառվում էին 3 անուններ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան: Իշխանական կուլիսներում պտտվող լուրերի համաձայն՝ այս երեք թեկնածուներից այս պահին առավել հավանականը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նշանակումն է: Ավելին՝ ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ խորհրդարանի իր աղբյուրներից՝ Հ. Աբրահամյանն արդեն սկսել է թիմակիցներին պատրաստել՝ ՀՀ կառավարություն գնալու հարցում: Երեկ ողջ օրը ԱԺ նախագահի մտերիմները կառավարության կահավորման հարցերն էին կարգավորում՝ դեռեւս մտովի: Միայն թե այս անգամ էլ երազախաբ չլինեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս