ՀՀ-ում հացի արտադրությունից բացի նվազել է նաեւ մածունի եւ թթվասերի արտադրությունը. «Հայկական ժամանակ» Ապր 01,2014 10:15 ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-փետրվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1.3 տոկոսով, մածունինը՝ 1.9 տոկոսով, թթվասերինը՝ մոտ 20 տոկոսով։
Ի՞նչ ՕԵԿ, ՕԵԿ-ը կապ չունի Ապր 01,2014 10:00 «Կուսակցությունը դրա հետ կապ չունի: Կուսակցության հետ էլ խնդիրներ չկան»: Խաչիկ Հարությունյան. Shamshyan.com ՕԵԿ-ական նախկին պատգամավորի ՝ ՀԱՊԿ ռեկտոր դառնալու նպատակով մանդատից դրաժարվելու հետ ՕԵԿ-ը կապ չուներ, նրա փոխարեն Հեղինե Բիշարյանի քրոջ փեսային պատգամավոր նշանակելու հետ էլ ՕԵԿ-ը ոչ մի կապ չուներ։ Ոչ մի կապ չուներ նաև Խաչիկ Հարությունյանի ՝ նաև ՀԱՊԿ ռեկտորի պաշտոնից հրաժարվելու հետ։ …
Տիգրան Սարգսյանը սգո հրավեր է ստացել. «Ժողովուրդ» օրաթերթ Ապր 01,2014 09:57 Բրյուսելից վերադառնալուց այնուհետ ՀՀԿ մաքսային միության կոնֆերանսն անցկացնելուց հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին շտապել է Եվրոպա: Ավելի կոնկրետ՝ Իսպանիա: Այնտեղ նա մասնակցելու է Իսպանիայի նախկին վարչապետ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո պետական արարողությանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը բացի Գագիկ Ծառուկյանից, հանդիպել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Իրավունք» Ապր 01,2014 09:44 Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ մեծ հարցականի տակ է այդ կուսակցության մասնակցությունը ոչ իշխանական «քառյակի» ձևաչափին։ Բանն այն է, որ կուսակցությունում լուրեր են տարածվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ոչ միայն ԲՀԿ առաջնորդի հետ, այլև սեպարատ հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։
Կես գլխով, մեկ թեւով տղամարդն ապրում է ընդամենը 25 հազար դրամով. «Ժամանակ» Ապր 01,2014 09:33 «Ժամանակի» հետ զրույցում 24-ամյա Խաչատուր Խաչատրյանը՝ տան ավագ որդին, նշեց, որ հոր թոշակը 25. 000 դրամ է կազմում, դրանով հազիվ կարողանում են վճարել ծախսած էլեկտրաէներգիայի եւ գազի գումարը, մնում է տանը 5000 դրամ։ Այս տարի 500.000 դրամ վարկ են վերցրել, որ մոր մահվան առաջին տարին եւ Զատիկն անեն, իսկ թե ինչպես պետք է վերադարձնեն՝ պարզ չէ:
Ոստիկանությունը 15 միլիոն հատկացրել է իր աշխատակիցներին. «Հայկական ժամանակ» Ապր 01,2014 09:22 Մոտ մեկ ամիս առաջ փետրվարի 27-ին, ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Անուբախ Համբարյանը Երևանի ոսկերչական գործարանը գործարկող «Գնոմոն» ընկերության հետ կնքել է 11 միլիոն 40 հազար դրամի մեդալներ գնելու պայմանագիր։
Խաչիկ Հարությունյանն այլեւս չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել. «Ժողովուրդ» օրաթերթ Ապր 01,2014 09:05 ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնից: Խ. Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այլեւս չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, դրա համար էլ որոշել է ռեկտորի պաշտոնից հրաժարվել:
Telcell-ը միացել է ֆինանսների նախարարության e-payments առցանց վճարումների համակարգին Ապր 01,2014 09:00 Telcell-ի վճարային համակարգը միացել է ՀՀ ֆինանսների նախարարության e-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգին:
Ռուբիկ Հակոբյանը ոգեւորել է Արարատ Զուրաբյանին. «Հրապարակ» Ապր 01,2014 08:45 Ուրբաթ օրը Ազատության հրապարակում «Ժառանգության» հանրահավաքին ներկա էր նաեւ վերածնված ՀՀՇ-ի ղեկավար Արարատ Զուրաբյանը, ով եկել էր հատկապես քննադատելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի հարցով բանաձեւին Հայաստանի «դեմ» քվեարկելը:
13 Մարտ 19:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո’, ճանապարհ տալու ենք, հաստատում եմ, մեր մոտեցումը «Խաղաղության խաչմերուկն է»․ Փաշինյան
12 Մարտ 14:24 8 հազար ԱՄՆ դոլար՝ Հովիկ Աղազարյանի ընկերուհուն հեռախոս և մատանի գնելու համար․ ցուցմունք
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
11 Մարտ 21:18 Լուսաբացին 34-ամյա կին է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում․ խուզարկությամբ մեծ քանակի թմրանյութ ու հոգեմետ հաբեր են հայտնաբերվել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում