«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 12 167 երեխա ընդգրկված է ՀՀ կրթական հաստատություններում: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Ըստ մարզերի բաշխվածությունն ունի հետեւյալ պատկերը՝ Սյունիքում՝ 504, Վայոց ձորում՝ 243, Գեղարքունիքում՝ 586, Արարատում՝ 1710, Կոտայքում՝ 2124, Արագածոտնում՝ 564, Արմավիրում՝ 1045, Շիրակում՝ 486, Լոռիում՝ 702, Տավուշում՝ 364, Երեւանում՝ 3839: …