Sky News-ը ներողություն է խնդրել իր թղթակցի արարքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական Sky News հեռուստաալիքը ներողություն է խնդրել իր թղթակցի արարքի համար, որը զննել է մալայզիական Բոինգի զոհված ուղևորների ուղեբեռը, տեղեկացնում է The Guardian-ը:

Վթարի վայրից ուղիղ միացման ժամանակ թղթակից Կոլին Բրեյզիերը ուղեբերից հանել է զոհվածների անձնական իրերը, այդ թվում՝ բանալիները և ատամի խոզանակը: Միաժամանակ նա ասել էր, որ հավանաբար չպետք է այդպես վարվեր:

Այդ բանից հետո Sky News-ը ենթարկվել է բուռն քննադատության: Մասնավորապես, հեռուստաալիքը մեղադրվում էր անձնական կյանքի իրավունքի խախտման մեջ: Որոշ հանդիսատեսներ սպառնում էին Sky News-ի դեմ բողոքել բրիտանական մեդիա-կարգավորչին՝ Ofcom-ին:

Sky News-ը հայտարարել էր, որ թղթակիցն անմիջապես գիտակցել է իր սխալը և ասել այդ մասին եթերում:




Լրահոս