10 հազար բնակիչ ունեցող համայնքներում ավագանու ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն առաջարկում է մի քանի փոփոխություն կատարել ՀՀ ընտրական համակարգում: Մի քանի փոփոխություն արդեն ներկայացրել ենք, սակայն այլ առաջարկներ ևս կան:

Երիցյանն առաջարկում է հանել ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 143-ի 6-րդ կետի 2-րդ ենթակետի վերջին մասը, այսինքն՝ «նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է երկուսից»: Սա նշանակում է, որ եթե թեկնածուն մեկն է, ընտրություն չի կարող անցկացվել: Սա, ըստ Երիցյանի, սխալ է, քանի որ այս կերպ ավելի է խախտվում և շրջանցվում օրենքի այս դրույթը:

«Մեկից ավելի թեկնածու առաջադրվելու ընտրական օրենսգրքի պահանջն արհեստական բնույթ ունի և ընտրական համակարգի վրա դրական ազդեցություն ունենալ չի կարող», – պարզաբանեց նա:

Բացի այս՝ մեկ այլ առաջարկով՝ նա ճիշտ է համարում Հայաստանում սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների մեկ միասնական օր` հրաժարվելով «փնջային» ընտրությունների ձևից:

«10 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով», – մեկ այլ առաջարկությունն այսպես ներկայացրեց նա:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք սա ավելի չի քաղաքականացնի ՏԻՄ ընտրությունները, նա բացասական պատասխան տվեց, նշելով, թե սա չի նշանակում, թե ամեն ինչ արվում է խախտումներն ավելի շատ դարձնելու համար:




Լրահոս