ՕՐՀՆԵՐԳԸ ՉՀՆՉԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես երեկ «Ժողովուրդ»-ը կանխատեսել էր, ՀՀ խորհրդարանի վերջին քառօրյայի վերջին նիստը տապալվեց: Իշխող հանրապետական կուսակցությունն այդպես էլ չկարողացավ քվորում ապահովել: Առավոտյան գրանցվել էին 39 պատգամավորներ, մինչդեռ անհրաժեշտ էր 66-ի ներկայությունը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվեց եւս 3 ժամ, որի ընթացքում գրանցվեցին 43 պատգամավորներ: Արդյունքում քվորում չապահովելու պատճառով նիստը հայտարարվեց չկայացած, եւ օրհներգը չհնչեց:




Լրահոս