Վենգերը պատրաստ է ռիսկի դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ցանկանում է իր թիմի կազմում տեսնել «Սաութհեմփթոնի» պաշտպան Կելում Չամբերսին։

«Չեմբերսին առայժմ փորձը չի բավականացնում, բայց Անգլիայում տեղացի ֆուտբոլիստները շատ թանկ արժեն։ Ես պատրաստ եմ ռիսկի դիմել, քանի որ այս տրանսֆերն ուղղված է ապագային», – նշել է նա և ներկայացրել, թե հատկապես ինչու է իրեն պետք 19-ամյա ֆուտբոլիստը։

«Ինձ հարկավոր է նա, քանի որ որակյալ և խելացի ֆուտբոլ է ցուցադրում։ Կելումն ընդհամենը 19 տարեկան է, սակայն կարող է հաջողությամբ խաղալ պաշտպանության եզրում և կենտրոնում»,- նշել է Վենգերը:

Հավելենք, որ «Արսենալն» արդեն պայմանավորվել է «Սաութհեմփթոնի» հետ և պատրաստ է 16 միլիոն ֆունտ վճարել տրանսֆերի դիմաց:




Լրահոս