Միլանում կկառուցեն 4 նոր մզկիթներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկանում ենք Corriere della Sera-ից, հարցման ճանապարհով արդեն առանձնացվել են այն հատվածները, որոնցում պետք է տեղակայվեն մուսուլմանական սրբավայրերը: Ցուցակն իր մեջ չի ներառում Palasharp-ի տարածքը, որտեղ նախատեսվում է կառուցել ամենամեծ մզկիթը:

Իտալական Միլանը կառանձնացնի լքված տարածքներն ու չօգտագործվող հրապարակները կրոնական կառույցների համար, իսկ համայնքներն իրենց վրա կվերցնեն շինարարական աշխատանքները կամ վերակառուցումները:

Ստույգ տարածքների մասին տեղեկությունները հայտնի կլինեն օգոստոսի 1-ին, սակայն հայտնի է, որ խոսքը Պադուի և Պալմանովայի, ինչպես նաև Չերտոզայի շրջանի մասին է:

Հարցվողների մեծ մասն իր համաձայնությունն է տվել վերոնշյալ տարածքներում մզկիթներ կառուցելու շուրջ: Հարցվողների թվում են եղել ոչ միայն մուսուլմաններ, այլև այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ, այդ թվում` բուդդիստներ, ինդուիստներ, ուղղափառ քրիստոնյաներ:




Լրահոս