Իտալիայում շների համար շտապօգնության ծառայություն է բացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենետիկից ոչ հեռու գտնվող առողջարանային գոտին կարելի է անվանել տնային կենդանիների համար լավագույն վայրերից մեկը: Այս տարի այնտեղ բացվել է նաև շների համար նախատեսված լողափ, իսկ այժմ գործարկվել է նույնիսկ շտապօգնության ծառայություն:

Զանգահարելով հատուկ համարին՝ շների տերերը կարող են կանչել հատուկ ուսուցում անցած կամավորների խմբին, որն օգնություն կցուցաբերի չորքոտանի հիվանդներին:
Իսկ լուրջ դեպքերում կենդանուն կտեղափոխեն անասնաբուժական կլինիկա:

Ծառայությունն անվճար է, եթե չի պահանջվում կլինիկայում օգնության ցուցաբերում: Նախագծի զարգացման համար նվիրատվությունները ողջունվում են:




Լրահոս