Գերեվարված Կարեն Պետրոսյանը մահացել է. Ադրբեջանի ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Բաքվում «հանկարծակի մահացել» է երեկ գերեվարված Կարեն Պետրոսյանը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նախնական տվյալներով՝ Պետրոսյանի մահվան «պատճառ է դարձել» սրտանոթային սուր անբավարարությունը:

Նշվում է նաև, թե Պետրոսյանի մահվան մասին արդեն իսկ իրազեկվել է Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչությունը:

 




Լրահոս