Հայաստանի հավաքականն առաջադիմել է 5 հորիզոնականով. ՖԻՖԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական դասակարգման աղյուսակը:

Հայաստանի հավաքականն այս անգամ առաջադիմել է 5 աստիճանով և զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը: Մեր հավաքականն ունի 648 միավոր։ Դասակարգման աղյուսակն այժմ գլխավորում է Գերմանիայի հավաքականը։ Երկրորդ տեղում է Արգենտինայի ընտրանին, իսկ եռյակը եզրափակում է Հոլանդիայի հավաքականը։

ՖԻՖԱ, դասակարգման աղյուսակ, օգոստոսի 14

1. Գերմանիա՝ 1736 միավոր

2 Արգենտինա՝ 1604

3. Հոլանդիա՝ 1507

4 . Կոլումբիա՝ 1495

5. Բելգիա՝ 1407

6 . Ուրուգվայ՝ 1316

7. Բրազիլիա՝ 1241

8 . Իսպանիա՝ 1241

9 Շվեյցարիա՝ 1218

10 . Ֆրանսիա՝ 1212

36  Հայաստան՝ 648




Լրահոս