Ներկայացվել են պտուղ-բանջարեղենի մթերման ծավալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 3067 տոննա բանջարեղեն, այդ թվում` 1704 տոննա լոլիկ, 277 տոննա վարունգ, 389 տոննա սմբուկ, 73 տոննա պղպեղ և 59 տոննա լոբի ու ոլոռ: Նույն ժամանակահատվածում մթերվել է 1287 տոննա պտուղ, այդ թվում` 98 տոննա դեղձ, 158 տոննա ծիրան, 494 տոննա կեռաս, սալոր ու բալ, 146 տոննա ընկույզ և 255 տոննա հատապտուղ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ հանրապետությունում մթերվել էր 1790 տոննա բանջարեղեն և 14204 տոննա պտուղ: Պտղի մթերման ծավալների նվազումը պայմանավորված է գարնանային ցրտահարություններով, որոնց արդյունքում հատկապես տուժել են ծիրանի այգիները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին 




Լրահոս