«Մանչեսթեր Յունայթեդ»-ը թիմային խաղ չցուցադրեց. Վան Գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի խոսքերով` իր թիմը «Սուոնսի Սիթի»-ի հետ սեփական հարկի տակ խաղի ժամանակ պարտություն կրեց, քանի որ իր ֆուտբոլիստների մոտ բացակայում էր թիմային ոգին:

Հիշեցնենք, որ Վան Գալի գլխավորությամբ թիմն իր առաջին խաղն անցկացրեց Պրեմիեր լիգայում և պարտվեց 1-2 հաշվով:

«1:1 հաշվի ժամանակ մենք հնարավորություն ունեինք հաղթելու, սակայն այդ հնարավորությունը ձեռքներիցս բաց թողեցինք, որովհետև թիմային խաղը բացակայում էր»,-նշել է Վան Գալը:




Լրահոս