Ոստիկանությունը պարզաբանում է Հաշվառված են 29-ը բնակվում են 2-ը հոդվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ” օրաթերթի “Հաշվառված են 29-ը, բնակվում են 2-ը” հոդվածում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Արուսյակ Նասիբյանը մոտ մեկ ամիս առաջ դիմել է անձնագրային բաժին, որպեսզի վրացահայ ծանոթ բարեկամներին իրենց հասցեի հաշվառումից հանեն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արուսյակ Նասիբյանի կողմից անձնագրային ծառայություն դիմելու վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:Բնակարանի սեփականատերը Ռայա Գրիգորյանն է: Քաջազնունի 3-րդ շենքի թիվ 49 հասցեում անձանց հաշվառումն իրականացվել է սեփականատիրոջ համաձայնությամբ: Նշված հոդվածի հրապարակումից հետո Ռայա Գրիգորյանը գրավոր դիմում է ներկայացրել անձնագրային բաժանմունք՝ խնդրելով բացի Արուսյակ Նասիբյանից, բոլորին հանել հաշվառումից: Սեփականատիրոջ դիմումի համաձայն դիմումում նշված անձինք հաշվառումից հանվել են: Ինչ վերաբերում է հոդվածում հնչած այն գնահատականին, թե Վրաստանի քաղաքացիներին անձնագիր տրամադրելն ու ընտրացուցակներում ընդգրկելը համարվում է հանցագործություն, ապա պարզաբանում ենք:Այլ պետության քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր տրվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում: Անձնագիր ստանալիս ՀՀ քաղաքացիները պարտադիր պետք է հաշվառվեն բնակչության պետական ռեգիստրում` մշտական բնակության վայրի հասցեով: ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն՝ բնակչի մշտական բնակության վայր է համարվում այն վայրը (կացարանը), որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր (կացարան): Նույն կարգի համաձայն բնակվելու փաստը հավաստվում է սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով, սեփականատիրոջ համաձայնությամբ, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթերով: Քաջազնունի 3-րդ շենքի թիվ 49 հասցեում բոլոր անձանց հաշվառումն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` սեփականատիրոջ համաձայնությամբ: Ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Հետևաբար, երկքաղաքացիներին անձնագիր տրամադրելը և ընտրացուցակներում ընգրկելը իրավաչափ է:




Լրահոս