«Տոտենհեմ»-ը կվաճառի Խոլտբիի և Սոլդադոյի տրանսֆերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոտենհեմ»-ը, ինչպես երևում է, այլևս հույս չի կապում գերմանացի կիսապաշտպան Լուիս Խոլտբիի հետ: Նախորդ մրցաշրջանում «Շալկե»-ից տեղափոխված հարձակվողը չկարողացավ իրեն դրսևորել անգլիական ակումբում և ձմռանը վարձակալությամբ հանձնվեց «Ֆուլհեմ»-ին:

Երկու ակումբների կազմում 23-ամյա ֆուտբոլիստն անցկացրեց 13-ական հանդիպում և խփել 1-ական գոլ: Ն ա նաև երկու անգամ աչքի է ընկել Չեմպիոնների լիգայում: Նրանով այժմ հետաքրքրված է երկու ակումբ՝ «QPR» -ը (Queens Park Rangers ) և «Կրիստալ Պելաս»-ը:

Բացի դրանից՝ մեծ ուժով ակտիվացան նաև «Տոտենհեմ»-ի հարձակվող Ռոբերտո Սոլդադոյի ապագայի վերաբերյալ խոսակցությունները: Հարձակվողը, որով վերջերս հետաքրքրվում էին «Գալաթասարայ»-ն ու «Պորտու»-ն, առաջարկ է ստացել տեղափոխվել «Ռոմա»:




Լրահոս