Զենք-զինամթերք` կանգառի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 20-ին, ժամը 17.25-ին, մի քաղաքացուց ոստիկանության Արագածի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ գյուղի խաչմերուկում, ավտոբուսի կանգառի մոտ, զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 12 մմ տրամաչափի կարճեցված փողով որսորդական հրացան, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 38 փամփուշտ և խոշոր տրամաչափի 1 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:




Լրահոս