Դերասանուհին «Էմմի» մրցանակաբաշխությանը եկել էր մարիխուանայով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատակերգու դերասանուհի Սարա Սիլվերմանը, գալով «Էմմիի» մրցանակաբաշխությանը, իր հետ մարիխուանա է բերել: Հավանաբար, արարողությունից հետո դերասանուհին պատրաստվում էր ծխել այն: Համենայն դեպս, «խոտ» ծխելու համար նախատեսված ծխամորճը նրա պայուսակում էր:

Սարա Սիլվերմանը մրցանակ է ստացել «Զվարճացնող շուի լավագույն սցենար» անվանակարգում: Սակայն իր անձի հանդեպ ուշադրությունը նա գրավել է դեռևս մրցանակաբաշխությունից առաջ: Կարմիր գորգի վրա նրան են մոտեցել լրագրողները, որպեսզի հարցազրույց վերցնեն: Նրանք խնդրել են դերասանուհուն ցույց տալ իր պայուսակի պարունակությունը, և նա առանց ամաչելու ցուցադրել է հեռախոսը, մաստակը և մարիխուանայի ծխամորճը:

Ավելի ուշ՝ մրցանակ ստանալու ժամանակ, դերասանուհին բեմ է դուրս եկել ոտաբոբիկ և շատ տարօրինակ ձևով ելույթ ունեցել:

Ինչպես գրում է US Magazine ամսագիրը, նախկինում դերասանուհին խոստովանվել է, որ թույլ թմրամիջոցներ է օգտագործում:




Լրահոս