Մեղրի – Լեհվազ ավտոճանապարհին վթարի հետևանքով 2 մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին, ժամը 03.24-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի պանրի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Լեհվազ հատվածում (4-րդ կմ) «ՎԱԶ 2199» մակնիշի 03 QV 575 պետհամարանիշով  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով 1994 թ. ծնված Ա. Ս.-ը տեղում մահացել է, իսկ 1992 թ. ծնված Ա. Ա.-ը` հոսպիտալացման ճանապարհին:




Լրահոս