«Գողական ընտանիքների» թիվն ավելացավ ևս մեկով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին «գողական ընտանիքի» անդամների թիվն ավելացավ ևս մեկով: Այս անգամ «արժանիներից արժանին» համարվեց 57-ամյա «օրենքով գող» Ռոլանդ Գեգեչկորիի` Ռոլանդ Շլյապայի որդին` Ռուսլանը: Նրա համալրումը «գողականների» շարքերում կայացել է Կիպրոսում` նեղ ընտանեկան միջավայրում: Ռոլանդից բացի նրա թագադրման հարցը որոշել են նաև ընտանիքի հին բարեկամ Մերաբ Մզարելուան, ինչպես նաև «գողական աշխարհում» նրանից ավելի քիչ գործունեություն ծավալած երկու անձինք` իրենց` «մեգրելյան» կլանի անդամներ Մերաբ Պիպիան` հենց ինքը` Մերաբ Սուխումսկին, և Գիյա Գալսկին:

7622793d2de51b4abc110df4da6a4125

Այսպիսով, այսօրվա դրությամբ արդեն կան երկու ազգանուններ, որոնց կրողները` հայր ու որդի «գողականի» տիտղոս ունեն: Դրանք են Ասատրյանների ու Գեգեչկորիների ընտանիքները: Իհարկե, ինչ վերաբերում է Էդիկ Ասետրինան, ապա որդու թագադրմանը նա մասնակցություն չի ունեցել: Անգամ, ասում են նա այնքան էլ ուրախ չի եղել այդ գաղափարի համար, քանի որ որդու ապագան այլ կերպ է պատկերացրել: Իսկ ահա Ռուսլանի դեպքում ոչ միայն հայրը, այլև հարազատ հորեղբայրը, իսկ որոշ տվյալների համաձայն` պապը նույնպես «գողեր» են եղել:

Դատելով այս ամենից` կարելի է ենթադրել, որ աշնանային սրացումներն այս տարի սովորականից վաղ են սկսվել: Չնայած նախկին «հասանականների» վեհաշուք վերամիավորմանը` նոր «օրենքով գողերի» թագադրումներ նրանք, միևնույն է, անում են՝ յուրաքանչյուրն իր շրջապատում: Այսպես, Ռոլանդի առաջարկին` մասնակցելու ընտանեկան տոնակատարությանը, Պիչուգան և Վոսկրեսը կտրականապես մերժել են` ասելով, թե «այնտեղ, որտեղ նրանք են, իրենց նկատմամբ համապատասխան վերաբերմունք չի լինելու»:

Այդուհանդերձ, ամսվա սկզբից «օրենքով գողերն» արդեն յոթով ավելացել են:




Լրահոս