Անդրեա Բոչելլիի համերգին հավատարմագրվելու համար արհեստական խնդիրներ են առաջացնում կազմակերպիչները: Օրեր առաջ հավատարմագրման հայտ ներկայացրած armlur.am-ի մեր թղթակիցը երեկ փաստի առաջ է կանգնել, երբ գնացել է իր «բեյջը» ստանալու: Պարզվել է, որ նրա հավատարմագիրը դեռ պատրաստ չէ, ու չեն էլ պատրաստելու, փոխարենը նրան տրամադրել են աննկար ու անանուն մի «բեյջ», այն էլ Նունե Ալեքսանյանի միջամտությամբ: Ամբողջ խնդիրն այն է, որ նույն օրը հավատարմագրության հայտ ներկայացրած մեր կոլեգաներից մի քանիսը, ինչպես կարգն է, ստացել են իրենց լուսանկարով ու անունով հավատարմագիր: Այդ դեպքում ինչո՞ւ այս տեսակ խնդիր առաջացավ մեր լրագրողի դեպքում, լրատվամիջո՞ցը չէին հավանել, թե՞ պարզապես անփութության հետեւանք էր:
ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ