Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հայազգի ըմբիշ, 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը մրցում էր գերմանացի Օլիվեր Հասլերի հետ: Հաղթանակի շնորհիվ նա նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Նախորդ 4 գոտեմարտերում Ալեքսանյանը պարտության էր  մատնել իրանցի Ղասեմ Ռեզային,   Թուրքմենստանը ներկայացնող Արսլան Սապարմամեդովին, հունգարացի Ադամ Վարգային եւ բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին:




Լրահոս