Մայրաքաղաքի կանաչ գոտիներում իրականացվում են խոտհնձի աշխատանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ից մայրաքաղաքի վարչական շրջանների բակային տարածքներում, զբոսայգիներում, պուրակներում, ճանապարհներին հարակից ու այլ կանաչ գոտիներում ընթացող խոտհնձի աշխատանքները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 15-ը: Գործընթացը պատշաճ կազմակերպելու համար բոլոր վարչական շրջանների կանչապատման ընկերություններն ապահովված են խոտհնձիչ մեքենաներով։

Շուրջ 1000 խոտհնձիչներ էլ տրամադրվել են բուժհաստատություններին, դպրոցներին, մանկապարտեզներին` հարակից տարածքի խոտհունձը կազմակերպելու համար:

Համաձայն Երեւանի քաղաքապետի հանձնարարականի՝ անկախ պատկանելությունից, խոտհունձ է իրականացվում թե ընդհանուր, թե սահմանափակ օգտագործման կանաչ տարածքներում։




Լրահոս