Մեր նպատակը ՉԼ-ի եզրափակիչ հասնելն է. Արյեն Ռոբեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Արյեն Ռոբենը հայտնել է իր ակումբի նպատակների մասին, որոնցից մեկն էլ Չեմպիոնների լիգայում հաղթելն է:

«Մենք պետք է հասնենք եզրափակիչ: Պետք է միշտ ադեկվատ գնահատել սեփական ուժերը: Երբեք չպետք է սկսես խաղալ մրցաշարում, եթե չես ուզում հասնել գոնե մինչ 1/4-րդ եզրափակիչ: Բայց մենք պետք է դուրս գանք եզրափակիչ, քանի որ այս տարի այն տեղի կունենա Բեռլինում, իսկ դա շատ կարևոր է մեզ համար», – նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր «Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում կհանդիպի «Մանչեսթեր Սիթի»-ին: Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 22:45-ին:




Լրահոս